Տպել
12.03.2020
Աշխատանքային քննարկում «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» ներկայացուցիչների հետ
1 / 10

Մարտի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» ներկայացուցիչների հետ: Մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, հայաստանյան տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է աշխատանքային քննարկման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դեռեւս 2018թ-ին ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ սահմանվել էին աշակերտների պայուսակների տարողության թույլատրելի կիլոգրամներն ըստ տարիքի՝ հաշվի առնելով ծանրությունից եւ անհարմարավետությունից առաջացող մի շարք առողջական հետեւանքները:

Հարցի վերաբերյալ «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հայաստանյան մի շարք մարզերում կատարել է մշտադիտարկումներ. ծնողների գնահատմամբ՝ պայուսակի մինիմում քաշը կազմում է 6 կգ, որի գերակշիռ մասը դասագրքերն են: Այն հարցին, թե ինչպիսի պայուսակներ են նախընտրում գնել, ծնողները հիմնականում պատասխանել են՝ հարմարավետ, որակյալ: Հարցվածների քիչ մասն է միայն պատասխանել՝ օրթոպեդիկ:

Հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանի խոսքով՝ դասագրքերը 2 մասի բաժանելու վերաբերյալ կարծիքները պարզելու եւ դրա արդյունավետությունը գնահատելու նպատակով Երեւան քաղաքի, Լոռու եւ Սյունիքի մարզերի 5-12-րդ դասարանների աշակերտների ծնողների շրջանում եւս անցկացվել է սոցոլոգիական հարցում: Արդյունքում հարցվածների 51 տոկոսը պատրաստ է եղել պայուսակի ծավալը նվազեցնելու նպատակով 2 մասից բաժանված գրքերի համար վճարել:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են առաջարկներ, մասնավորապես գրքերն աշակերտներին 2 օրինակից տրամադրելու վերաբերյալ՝ մեկ օրինակը դպրոցում թողնելու նպատակով: Առաջարկ է հնչել նաեւ դասագրքերի բովանդակությունը թեթեւացնելու վերաբերյալ:

Պատգամավորները հույս են հայտնել, որ բարձրացված հարցերը կստանան լուծումներ:


12.03.2020
Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր
Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Լսումներին մասնակցել են համայնք...

12.03.2020
Ստորագրվել է համագործակցության հուշագիր
Մարտի 12-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ու «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» ՀԿ համանախագահ Հայկ Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Մանե Թանդիլյանը նշել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հուշագիրը դառնա գործուն մեխանիզմ եւ...

12.03.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:     ...