Մարտի 17-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջեւ 2019թ. փետրվարի 1-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:
Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներում նավերի նավարկության կարգը, որով նախատեսվում է դյուրացնել ԵԱՏՄ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ, երկկողմ եւ տարանցիկ բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաեւ նավերի քարշակումը: Համաձայնագիրը ջրային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս կնվազեցնի վարչական գործընթացները բիզնեսի համար:
Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի կարեւոր մաս է հանդիսանում նավերի եւ նավերի անձնակազմերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ-պետություններում: Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության մեխանիզմները, կարգը եւ պայմանները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, տեղեկացրել է, որ ներկայում մշակման փուլում է ծովային օրենսդրությանը վերաբերող նախագիծը:
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել լաստանավային փոխադրումներ ձեռքբերելու հարցի շուրջ:
Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 17-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...