Տպել
27.03.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ

ԱԺ հերթական նիստերին հաջորդող երկուշաբթի օրերին նախատեսված խորհրդարանական ճեպազրույցներն այս անգամ տեղի կունենան մարտի 31-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:00-11:20,

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:20-11:40,

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-11:40-12:00:

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ցանկալի է ճեպազրույցներին ԶԼՄ-ների հնարավորինս քիչ մասնակցություն: Ուստի կարող եք Ձեր գրավոր հարցերը խմբակցություններին ուղղել նաեւ առցանց՝ դրանք ուղարկելով press@parliament.am էլեկտրոնային փոստին մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 09:00: Հարցերը կբարձրաձայնվեն տեղում:


27.03.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարությ...

27.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: Օրակարգը` այստեղ: ...

27.03.2020
ՀՀ ԱԺ 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2021թ. բյուջետային ֆինանսավորման հայտեր
Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2021թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը: ...