Տպել
06.04.2020
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5
Ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով, որի համաձայն ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդի իրավունք կունենան: Պատգամավորի տեղեկացմամբ` Հայաստանում առկա է 11 ազգային փոքրամասնություն:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի` գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից: Կառավարությունը մասնավորապես առաջարկում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի, քան տարեկան չորս օր տրամադրել չվճարվող արձակուրդ: Նախատեսված արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է աշխատողից գրավոր պահանջել գրավոր հիմնավորում:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


06.04.2020
Տեղեկատվություն
Ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկում, որի ուղիղ հե...

06.04.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...