Տպել
25.04.2020
Տեղեկատվություն
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) աջակցությամբ Zoom հեռավար հարթակի միջոցով ապրիլի 27-ին` ժամը 16:00-ին, կազմակերպում է հեռավար խորհրդարանական քննարկում` «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով:

Քննարկմանը կարելի է հետեւել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքի «Լուրեր» բաժնում եւ ԱԺ Youtube-յան պաշտոնական ալիքով: