National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.04.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
27.04.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

Պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում ընդգրկված` օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, արդարադատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը եւ ժողովրդագրությունը բաժինները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է իրավական բարեկարգման գործում Կառավարության կատարած աշխատանքը: Նա նշել է, որ բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կրելու են շարունակական բնույթ, եւ Կառավարությունն այդ ուղղությամբ շատ անելիքներ ունի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ներկայացրել է իր ղեկավարած ոլորտներում իրականացված աշխատանքները:

Հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ներկայացմամբ քննարկել է «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Հիմնական զեկուցողի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում ՄԻՊ-ի աշխատանքը եղել է գերծանրաբեռնված. նախորդ մի քանի տարիների համեմատ գրեթե 3 անգամ ավելացել են պաշտպանին հասցեագրվող բողոքները: Արման Թաթոյանի խոսքով` ակտիվացել է կառույցի ներգրավվածությունը միջազգային ասպարեզում: Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» կազմակերպության իրականացրած հարցումների համաձայն` ՀՀ ՄԻՊ-ին վստահում է հասարակության 63 տոկոսը: Զեկուցողն անդրադարձել է նաեւ պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությանը, քաղհասարակության կազմակերպությունների, լրագրողների, փաստաբանների հետ համատեղ աշխատանքին: Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել տարբեր ոլորտներում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը նշել է, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու դեպքերը: Առաջարկվում է գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը, այդ թվում` փաստաբանին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Պաշտոնատար անձի կողմից նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը նույնպես առաջարկվում է պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով: Իսկ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, ըստ Անի Սամսոնյանի, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
 
Կառավարության եւ Փաստաբանների պալատի ներկայացրած առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է:

Կառավարությունն առաջարկում է ոչ թե քրեականացնել փաստաբանին զրպարտելը, այլ ուժը կորցրած ճանաչել գործող հոդվածը: Գործադիրը բացասական դիրքորոշում ունի միայն փասատաբանին զրպարտություն կամ վիրավորանք հասցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ կապված առաջարկի վերաբերյալ եւ հետեւաբար նման կարգավորումներով նպատակահարմար չի համարում նախագծի ընդունումը:

Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովի անդամներն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին: Ըստ հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի` գործող «Փաստաբանների մասին» օրենքով սահմանված է, որ ՀՀ-ը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը, այդ թվում օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձանց, մասնավորապես` ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Հեղինակներն ընդունելի չեն համարում նման կարգավորումն այն զինծառայողների ընտանիքի անդամների հանդեպ, որոնց զավակները ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայություն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում, եւ նման տարբերակված խտրական մոտեցման արդյունքում չեն կարողանում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն:

Նախաձեռնության ընդունմամբ պետությունն օրենքով կերաշխավորի եւ կապահովվի Զինված ուժերում ծառայության ընթացքում մահացած զինվորների ընտանիքի անդամներին` հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Կառավարությունն առաջարկել է վերաձեւակերպել առաջարկը, ինչն ընդունվել է հեղինակների կողմից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից, որոնք ներառում են լրացուցիչ աշխատավարձերի գումարները, ինչպես նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման, այդ թվում նաեւ` օժանդակ աշխատակազմի վարձատրության, նրանց ճանապարհային եւ հեռախոսային խոսակցության ծախսերի փոխհատուցման հետ կապված այլ ծախսերը:

Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքում նման փոփոխություններ իրականացնելուց:

Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Պատգամավորները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցին: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ` Կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար: Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ սեռական բնույթի չարաշահումից` հաստատելով ընդհանուր չափորոշիչներ եւ սահմանումներ: Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը եւ միջազգային համագործակցությանը:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական եւ այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձեւերը կանխարգելելու եւ դրանցից պաշտպանելու համար:


27.04.2020
«COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով քննարկման ուղիղ հեռարձակում
«COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով։...

27.04.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS