Տպել
04.05.2020
Քննարկվել են արդյունաբերական նմուշների պահպանությանը, առեւտրին եւ ներդրումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 6

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված համաձայնագրի նպատակն է կարգավորել կողմերի միջեւ ծառայությունների առեւտուրը եւ ներդրումների փոխադարձ պաշտպանությունն ու խրախուսումը: Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով ստեղծվում է փոխշահավետ երկկողմ համագործության հիմք` ապահովելով ծառայությունների ազատ տեղաշարժ, գործարար հատվածի համար նպաստավոր պայմաններ:

Նախագիծը եւ համաձայնագիրը իրավական փորձաքննության են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժիններում. ստացվել է դրական եզրակացություն:

Պատգամավորների հարցերը վերաբերել են Հայաստան-Սինգապուր հարաբերություններին:

Հանձնաժողովականները կարեւորել են նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

«1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Արձանագրությամբ մասնակից պետություններն ընդլայնում են Եվրասիական արտոնագրային կազմակերպության` 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիայով նախատեսված գործառույթներն արդյունաբերական սեփականության նմուշների պահպանության բնագավառում: Ընդլայնելով արդյունաբերական սեփականության նմուշների պահպանության եվրասիական համակարգը եւ պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծելով արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ` հնարավորություն է ստեղծվում  զարգացնելու ներքին շուկաները եւ բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունն առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար: Ըստ բանախոսի` այդպիսով կխթանվի նոր ապրանքատեսակների ստեղծումը եւ հնարավորություն կընձեռվի նոր աշխատատեղերի բացման համար:

Նաիրա Մարգարյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրել է արձանագրությունը` առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ստացել են դրական եզրակացություն:


04.05.2020
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ մայիսի 4-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում ընդգրկված արտա...

04.05.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը
Մայիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել...

04.05.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության հետեւանքներին առնչվող հարցեր
Մայիսի 4-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` քննարկելու նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի` սոցիալական եւ առողջապահական ոլորտներում  բացասական հետեւանքների եւ դրանց մեղմման միջոցառումների տեսլականն ու ճանապարհային քարտեզը: ...

04.05.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 30-ին հրավիրված հերթական նիստի աշխատանքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության...

04.05.2020
Արարատ Միրզոյանը նամակներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի եւ տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ: Նախորդ շաբաթվա ըն...

04.05.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11։00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։...

04.05.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11։00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով։...

04.05.2020
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...

04.05.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...