National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.05.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.05.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 67

Մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած օրինագծերն ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում  ներառելու հարցը: Քննարկման արդյունքում խորհրդարանը   մերժել  է դրանց ներառումը նստաշրջանի օրակարգում:

Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը ձեւավորելուց հետո պատգամավորներն առաջին ընթերցմամբ  քննարկել են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունմամբ եւ հրապարակմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը  կնպաստի համայնքներում շրջակա միջավայրի պահպանմանը եւ բնակչության առողջության ապահովմանն ուղղված միջոցառումների թափանցիկությանը:

Նախատեսվում է, որ  ընկերությունների թվաքանակը կավելանա մոտ 23-ով:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը, անդրադառնալով հիմնական փոփոխություններին, ընդգծել է նաեւ համայնքների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաեւ ընթացիկ տարում ծրագրի իրականացմանն առնչվող հաշվետվության հրապարակման կարեւորությունը: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Նշելով նախաձեռնության դրական ազդեցությունը համայնքների վրա՝ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում խոսել են ազդակիր համայնքների սահմանմանն ու դրանց ավելացմանը, ոլորտային նախարարության աշխատանքին, նպատակային ծրագրերի ունեցած ազդեցությանը, բնապահպանական ծրագրերի տարանջատմանն ու հստակեցմանը, հանքարդյունաբերական ընկերության պատճառած վնասների որոշմանը եւ այլն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», Կառավարության հեղինակած «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերն ու «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ դրան կից օրենսդրական փաթեթը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը քննարկման է ներկայացրել «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը: Համաձայնագրով կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարախտով հիվանդացության դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում: Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել ԱՊՀ անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին՝ առանց ծախսերի փոխադարձ հատուցման եւ ապահովում են շաքարախտի կանխարգելման ու վաղ հայտնաբերման  միջոցառումների իրականացումը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, եւ Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Խորհրդարանը քննարկել է «ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Ըստ հանձնաժողովի նախագահ Արտյոմ Ծառուկյանի՝ առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես՝ բացառել հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը:

Հարակից զեկույցում Տաթեւիկ Գասպարյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզակացությունը: Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունումը կնպաստի նաեւ Հայաստանում արտադրվող սննդամթերքի որոշ տեսակների անվտանգության առումով մրցունակության բարձրացմանը:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի՝ առաջարկվում է լիզինգի գործիքը եւ իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսավորման եւ վարկավորման այլ գործիքներին: Նախաձեռնությամբ սահմանվում եւ հստակեցվում են լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը եւ այլն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի մայիսի 6-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS