Ազգային ժողովի (Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի) նախաձեռնությամբ եւ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ մայիսի 15-ին` ժամը 11:00-14:00-ը, տեղի է ունենալու առցանց քննարկում` «Մասնակցային ժողովրդավարության թվային գործիքները» թեմայով:
Բանախոսների թվում են պետական գերատեսչությունների պատասխանատուներ, որոնք կվերլուծեն Հայաստանում գոյություն ունեցող մասնակցային առցանց հարթակները, ինչպես նաեւ տվյալ ոլորտի միջազգային փորձագետներ, որոնք կներկայացնեն մասնակցային եւ ուղիղ ժողովրդավարության թվային գործիքների ներդրման հիմնահարցերը:
Հետաքրքրված անձինք եւ կազմակերպությունները քննարկմանը մասնակցելու համար պետք է գրանցվեն սույն հղումով` (https://forms.gle/RteDP17kAfF6bGjN8 ):
Քննարկումը կազմակերպվելու է Zoom հարթակի միջոցով, լինելու է համաժամանակյա թարգմանություն:
Օրակարգի նախնական տարբերակը` այստեղ :