Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` լաբորատոր փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գործադրի ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք:
ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել` տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ները մրցակցում են պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների հետ, ինչի արդյունքում էլ հայտնվել են ծանր դրության մեջ:
Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ պետության հետ մրցակցել իրենք անկարող են: Կառույցների ներկայացուցիչները նշել են, որ պետական եւ մասնավոր փորձաքննություն իրականացնող ընկերությունները չպետք է ունենան միեւնույն գործառույթը:
Համակարծիք չլինելով ներկայացված դժգոհությունների հետ` պատգամավորները նշել են, որ եթե չլինեն մրցակցային պայմաններ, ապա գործառնության որակը կտուժի: Որպես օրինակ մատնանշվել է պետական եւ ոչ պետական բուհերի գործունեությունը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ծառայությունների որակը բարձրացնելով` հասնել առավելագույնի: Միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ պետական ՊՈԱԿ-ները չպետք է ունենան արտոնյալ կարգավիճակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խնդիրն առավել խորքային ուսումնասիրել եւ եւս մեկ քննարկում անցկացնել նախարարությունում:
Ավարտվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, ինչից հետո շարունակվել է «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճ...
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:00-11:20, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:40-12:00: Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կորո...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով:...