Տպել
25.05.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսում
1 / 5

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հրավիրած ասուլիսում անդրադարձել են ապագա անելիքներին:

Էդմոն Մարուքյանը, դատապարտելով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, նշել է, որ գործող իշխանությունը շեղվել է որդեգրած ժողովրդավարական արժեքներից: Նա նաեւ անընդունելի է համարել միջադեպի վերբերյալ ՀՔԾ-ի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ միջադեպն առնչվում է հանրային տիրույթին, ոչ թե մասնավորին: Խմբակցության ղեկավարի հավաստմամբ՝ տեղի ունեցածը բռնություն է: «Իշխանություններն արդարացնում են ծեծկռտուքը, մարդուն հետեւից հարվածելը»,- ասել է նա եւ հավելել՝ «Որեւէ մեկը թող հույս չունենա, թե «Լուսավոր Հայաստանին» կարող է շեղել քաղաքական օրակարգից»:  Պատգամավորը շնորհակալություն է հայտնել կուսակցության համակիրներին, հետեւորդներին եւ ազատամարտիկներին՝ զորակցության համար:

Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ ժողովրդավարությունը նահանջ է ապրում մեր երկրում: Նա նաեւ տեղեկացրել է, որ խմբակցությունը շարունակելու է օրենսդրական եւ քաղաքական գործունեությունը խորհրդարանում:

Պատգամավորները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...