Տպել
25.05.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 12

Մայիսի 25-ին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ երեք ժամ:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է պարտադիր քննարկման 3, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 24 եւ գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 4 հարց, մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 47 հարց:

Փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 014-Ա որոշման մեջ:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Խորհուրդը նաեւ համաձայնություն է տվել ԱԺ պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում` 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...