National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.06.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.06.2020
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 2

Հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, պատգամավորների նախաձեռնությամբ, հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգով ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնք կքննարկվեն հատուկ ընթացակարգով, այսինքն, նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը խորհրդարանի որոշմամբ կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած  «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առկայությունը պայմանավորված է Covid-19 համավարակով:

Հեղինակն առաջարկում է ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման եւ ինքնամեկուսացման  ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման  նպաստ: Կարգավորումը, ինչպես նշել է հեղինակը, վերաբերում է վարձու կամ ինքնուրույնաբար աշխատանքով զբաղված քաղաքացիներին: Նպաստի այս տեսակից չեն օգտվի մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտած, հարկադիր պարապուրդի կապակցությամբ գործատուի կողմից 2/3-ի չափով աշխատավարձ ստացած, ինչպես նաեւ հեռավար աշխատած քաղաքացիները:

Խնդրի կարգավորման նպատակով Նարեկ Զեյնալյանն առաջարկում է օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հոդվածով.  «Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»:

Օրենսդրական կարգավորումը նպատակ ունի բարձրացնել աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նպաստել աշխատաշուկայում ստվերի կրճատմանը եւ  աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:

ՀՀ Կառավարության բացասական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:  Նա օրենսդիրներին հորդորել է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից, քանի որ շահառուների թվի տեսանկյունից  այն անկանխատեսելի է, ինչպես նաեւ այս դժվարին ժամանակահատվածում  ֆինանսական լրացուցիչ  բեռ է ավելացնելու եւ պետության, եւ գործատուների վրա: Նախագիծը, ըստ զեկուցողի, չի լուծելու իր առջեւ դրած խնդիրները:

Եզրափակիչ ելույթում նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ նկատի առնելով դրա կարեւորությունը:

ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով Կառավարության մտահոգությունները, նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կլրամշակվի:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է օրակարգի երկրորդ՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Աննա Կարապետյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից քաղաքացիական ծառայության անցնելուն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Նախագծին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Այս նախագիծը նույնպես ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Արտահերթ նիստի աշխատանքը կշարունակվի հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ին:


03.06.2020
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Օրենսդիրները շարունակել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի...

03.06.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հունիսի 3-ին կայացած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ  Աննա Կարապետյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրակա...

03.06.2020
Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի կյանքից հեռանալու լուրի մասին: Ազգային ժողովի պատգամավորների, աշխատակազմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: ...

03.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS