National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 22

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 5-ին մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որը վարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Ներկա է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Բացման խոսքով հեռավար հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի կատարողականի առնչությամբ ելույթներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի կատարման առումով 2019 թվականը պատմական է գնահատել` նշելով, որ ՀՀ Կառավարությանը հաջողվել է հաշվետու տարում նախատեսվածից շուրջ 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, որից 62 մլրդ դրամը ներառվել է պետական բյուջեում, իսկ մոտ 42 մլրդ դրամը վերադարձվել է ավելացված արժեքի հարկի պարտքին, որը ձեւավորվել էր մինչեւ  2017 թվականի հունվարի մեկը: Վարչապետը փաստել է, որ հաշվետու տարում արձանագրվել է 7,6 տոկոս տնտեսական աճ, ինչն աննախադեպ  ցուցանիշ է վերջին 12 տարում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ շնորհակալություն է հայտնել երեկ հրաժարականի դիմում ներկայացրած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին` այս ընթացքում կատարած աշխատանքի համար:

Խոսելով քաղաքացի-պետություն հարաբերությունների համատեքստում` վարչապետը շեշտել է, որ 2019 թվականին չի հավաքագրվել հարկերի  այն ամբողջ պոտենցիալը, որն առկա է, քանի որ դեռեւս մեծ է ստվերային տնտեսության չափը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ` այստեղ :

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ 2018 թվականի համեմատ  2019 թվականին Հայաստանի տնտեսությունն ավելի արագ տեմպերով է աճել` արձանագրելով բարձր ցուցանիշներ: Մասնավորապես` արձանագրվել է 7,6 տոկոս տնտեսական աճ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջետային եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, ծախսերին եւ պակասուրդին:

Ըստ խորհրդարանին ներկայացված կատարողականի` 2019 թվականին տնտեսության զարգացումն ընթացել է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով:

Գրանցվել է իրական ՀՆԱ-ի 7.6% աճ, ինչը 2.4 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում` ՀՆԱ-ի աճին դրական են նպաստել ծառայությունների (5.2 տոկոսային կետ), արդյունաբերության (1.9 տոկոսային կետ) եւ շինարարության (0.3 տոկոսային կետ) ճյուղերը` աճելով համապատասխանաբար 10.3%-ով, 10.2%-ով եւ 4.2%-ով, իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճի վրա ունեցել է բացասական ազդեցություն (0.5 տոկոսային կետ)` նվազելով 4%-ով:

Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի տնտեսության աճը հաշվետու տարում կազմել է 7,6 տոկոս այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է ընդամենը 2,9 տոկոսով: Միջին գնաճը կազմել է 1,4 տոկոս, միջին ամսական աշխատավարձը` 182,673 դրամ: Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ պետական հատվածում աշխատավարձերը շարունակել են ցածր մնալ. այդտեղ միջին աշխատավարձը կազմել է մոտ 162 հազար դրամ: Հանրապետությունում զբաղվածության թիվն աճել է 4,3 տոկոսով, գործազուրկների թիվը նվազել է 5,8 տոկոսով` կազմելով շուրջ 220 հազար մարդ:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,565.5 մլրդ դրամ եկամուտներ` ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97.3% կատարողական: ՀՀ պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 1,762.9 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,629.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 92.4%-ով, իսկ շեղումների ընդհանուր գումարի 47.5%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 52.5%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Պետական բյուջեն կատարվել է 63.9 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ծրագրված ցուցանիշի 41.6%-ը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` մեր երկրի պետական պարտքը կազմում է 7 մլրդ 324 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարության պարտքը 6 մլրդ 835 մլն դոլար է, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է: Նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում եւ  պարտքն ամբողջությամբ կառավարելի է:

Ընթացիկ տարում որոշ ոլորտներում արձանագրվել են կատարողականի թերակատարումներ, ինչը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով:

Կենտրոնական բանկի եզրակացությունը կատարողականի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի 2019 թվականի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների  վերաբերյալ ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հայտնել է, որ 2019 թվականին պետական բյուջեն կատարվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ,  այն նպաստել է պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի` տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը:
 
Նշվել է, որ տարվա ընթացքում Կենտրոնական բանկն իրականացրել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն:

Փաստաթղթի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է կառույցի նախագահ Լեւոն Յոլյանը: Նա նշել է իր ղեկավարած կառույցի հայտնաբերած այն խնդիրները, որոնք օրենսդրական ճանապարհով կարգավորման կարիք ունեն: Նշված խնդիրների լուծման համար Հաշվեքննիչ պալատի նախագահը մի շարք առաջարկներ է ներկայացրել: Հաշվեքննիչ պալատի նախագահն անդրադարձել  է հայտնաբերած թերություններին, նշել նաեւ արձանագրված դրական փոփոխություններն ու առաջընթացը:

Հաշվեքննիչ պալատը դրական է գնահատել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:


05.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մանե Թանդիլյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2019թ-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ նախատեսված ՀՀ ոստիկանութ...

05.06.2020
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող
Այսօր` 2020 թ. հունիսի 5-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավո...

05.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։...

05.06.2020
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումը` կից: ...

05.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am