National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 9

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 8-ին շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Անդրադարձ է կատարվել եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը: Քննարկվել են արդյունաբերության, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի, քաղաքաշինության եւ ջրային տնտեսության եկամուտների եւ ծախսերի կատարողականները: 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պետական եկամուտների բնագավառում իրականացվող քաղաքականությունն ու կատարված ծրագրերը բխում են Կառավարության ծրագրային հիմնադրույթներից: Ըստ նրա հարկային համակարգը ծառայում է տնտեսության զարգացմանը: 2019թ- պետական բյուջե են մուտքագրվել 1,565,5 մլրդ դրամ եկամուտներ` ապահովելով Կառավարության կողմից ճշտված ծրագրի 97,3 տոկոս կատարողական: Հարկային եկամուտների եւ տուրքերի` տարեկան ծրագիրը կատարվել է 103,8 տոկոսով: Այլ եկամուտների ծրագիրը կատարվել է 110,6 տոկոսով, պաշտոնական դրամաշնորհներինը` 30,8տոկոսով: ՀՀ 2019թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները 16,7 տոկոսով կամ 223,8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:

ՀՀ ՊԵԿ-ի փոխնախագահ Արթուր Մանուկյանը փաստել է, որ հաշվետու տարում կատարվել է 3 ծրագիր, որոնց ծախսերը կազմել են ավելի քան 28.8 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 95.4% ը: Հարկային եւ մաքսային ծառայությունների ծրագրի ծախսերը կազմել են ավելի քան 21 մլրդ դրամ` ապահովելով 96% կատարողական: Դրոշմապիտակների եւ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման միջոցառումների համար նախատեսված միջոցներն օգտագործվել են ամբողջությամբ` կազմելով համապատասխանաբար 4.5 մլրդ դրամ եւ 1.9 մլրդ դրամ: Միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել 1180630 հազար հատ դրոշմապիտակներ, 18070 հազար հատ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշեր եւ 480000 հազար հատ ծխախոտի արտադրանքի դրոշմանիշեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին աջակցությանն ուղղվել է շուրջ 7.8 մլրդ դրամ` ապահովելով 94% կատարողական: Ծախսերը ֆինանսավորվել են ՊԵԿ արտաբյուջետային միջոցներից:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի` 2019թվականին տնտեսության զարգացումն ընթացել է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով: Գրանցվել է իրական ՀՆԱ-ի 7,6 տոկոս աճ, ինչը 2,4 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՆԱ-ի աճին նպաստաել են ծառայությունների` (5,2 տոկոսային կետ), արդյունաբերության` (1,9 տոկոսային կետ) եւ շինարարության` (0,3տոկոսային կետ) ճյուղերն` աճելով համապատասխանաբար 10,3, 10,2 եւ 4,2 տոկոսներով:

2019 թվականին կատարվել է պետական բյուջեի 14 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են նախատեսված միջոցների 57.4% ը` 12.5 մլրդ դրամ: Տնտեսական զարգացման եւ ներդրումների ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիտորինգի ծրագրին ուղղվել է 993.3 մլն դրամ` ապահովելով 93% կատարողական: Տնտեսական զարգացման եւ ներդրումների ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիտորինգի միջոցառման ծախսերը հաշվետու տարում կազմել են 794.7 մլն դրամ` ապահովելով 95.7% կատարողական: Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության ծրագրին 2019 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 148.2 մլն դրամ կամ ծրագրված միջոցների 71.2%-ը, որն օգտագործվել է ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգման եւ կառավարման միջոցառման շրջանակներում: 2019 թվականին Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8305 աջակցություն շուրջ 3500 սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտների, որոնց 7.1 %-ը գործում են Երեւան քաղաքում, իսկ 92.9 %-ը` ՀՀ մարզերում: Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում կատարվել են շուրջ 882.8 մլն դրամ ծախսեր` կազմելով ծրագրված ցուցանիշի 18.9%-ը: ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծախսերը կազմել են 850.9 մլն դրամ` ապահովելով 79.4% կատարողական: 2019 թվականին միջոցառման շրջանակներում իրականացվել են 10 կազմակերպությունների վարկերի մասնակի սուբսիդավորում (վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվել են 683 մլն դրամ վարկեր): 2019 թվականի ընթացքում հավանության են արժանացել 57 ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 212 մլրդ դրամ, որի շրջանակներում տրամադրվել է 14.8 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն: Նախատեսվում է 3320 աշխատատեղերի ստեղծում: 13 ծրագրերի տրվել են նաեւ ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություն 10.1 մլրդ դրամի չափով : Զբոսաշրջության զարգացման ծրագրի ծախսերը կազմել են շուրջ 2.1 մլրդ դրամ` ապահովելով 78.9% կատարողական:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի ընթացքում կատարվել է պետական բյուջեի 27 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են 171.6 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 75.7% ը: 2.8 մլրդ դրամ են կազմել Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի ծախսերը` ապահովելով 74.8% կատարողական: Օգտագործված գումարի շրջանակներում տարբեր մարզերում իրականացվել է շինարարական աշխատանքների 10 ծրագիր, գնվել եւ ՀՀ տարբեր մարզերի համայնքներին են հանձնվել 2274 միավոր կահույք, 67 միավոր տեխնիկա եւ 100 աղբարկղ:

Ճանապարհային ցանցի բարելավման ծրագրին ուղղվել է շուրջ 45.1 մլրդ դրամ` կազմելով ծրագրված ցուցանիշի 78.3%-ը: Հաշվետու տարում կնքված միջին նորոգման աշխատանքների կապալի պայմանագրերով նախատեսված 148.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներից դեկտեմբերի 30-ի դրությամբ կատարվել եւ ընդունվել են 139.2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքները, իսկ մնացած 9.2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքները չեն ավարտվել անբավարար եղանակային պայմանների պատճառով: Իրականացվել են նաեւ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների ընթացիկ ամառային (2967.8 կմ) եւ ընթացիկ ձմեռային (3396.1 կմ), ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց վրա գտնվող ու առանձին պահպանման հանձնվող թունելների (3 հատ), կամուրջների (5 հատ) եւ մետաղական արգելափակոցների պահպանման ու վերականգնման (669.5 կմ) աշխատանքներ:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կառուցման եւ հիմնանորոգման համար նախատեսված 2.9 մլրդ դրամից օգտագործվել է 1.4 մլրդ դրամը կամ 47.6% ը: Միջոցառման շրջանակներում նախատեսվել էր հիմնանորոգել Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) 51.74 կմ երկարությամբ հատվածը: Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծախսերը կազմել են 15.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 89.7%-ը: 2019 թվականին պետական բյուջեի միջոցներով ծրագրի շրջանակներում նախատեսված շուրջ 243.1 կմ ընդհանուր երկարությամբ պետական նշանակության ավտոճանապարհներից հիմնանորոգվել է 153.3 կմ-ը. աշխատանքների մի մասը չի ավարտվել եղանակային վատ պայմանների պատճառով:

Ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավման ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 46.9%-ը` 5.6 մլրդ դրամ: 1.4 մլրդ դրամ է տրամադրվել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորմանը` ապահովելով 100% կատարողական: 3.3 մլրդ դրամ է տրամադրվել ֆինանսական աջակցություն խմելու ջուր մատակարարող ընկերությունների առողջացման նպատակով: Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված 13.5 մլրդ դրամից օգտագործվել է 5 մլրդ դրամը կամ 37.1%-ը: Բնագավառում ներդրումներն ամբողջությամբ իրականացվում են արտաքին աջակցությամբ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հավաստմամբ` 2019 թվականի ընթացքում կատարվել է պետական բյուջեի 5 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են շուրջ 5.3 մլրդ դրամ կամ նախատեսածի 93.7% ը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծրագրին պետական բյուջեից տրամադրվել է 328.4 մլն դրամ` ապահովելով ծրագրված ցուցանիշի 83.6% ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանն աջակցության ծախսերի կատարողականով, որոնք կազմել են 143.8 մլն դրամ` 73.8% ով ապահովելով ծրագրված ցուցանիշը: Տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանն աջակցության նպատակով նախատեսված 149.6 մլն դրամն ամբողջությամբ օգտագործվել է: Միջոցներն ուղղվել են Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ապահովմանը: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիտորինգի ծրագրի ծախսերը կազմել են 802.1 մլն դրամ` 96.1% ով ապահովելով ծրագրային ցուցանիշը: Պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 3.6 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 93.4%-ը, որը պայմանավորված է տնտեսումներով, ինչպես նաեւ որոշ պայմանագրերի լուծմամբ եւ վերակնքմամբ: Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի ծախսերը կազմել են 411.4 մլն դրամ` ապահովելով 99.8% կատարողական: Թվային հեռուստահեռարձակման ապահովման ծառայությունների համար նախատեսված 121.9 մլն դրամն ամբողջությամբ օգտագործվել է: Գումարը հատկացվել է արբանյակային ունակության վարձակալության նպատակով: Հայրենադարձության ծրագրի շրջանակներում իրականացվել են երկու միջոցառումներ, որոնց շրջանակներում կատարված ծախսերը կազմել են 159.9 մլն դրամ կամ նախատեսվածի 92%-ը:   Շուրջ 136.5 մլն դրամ ուղղվել է «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագրին, որը կատարվել է 100%-ով: Ծրագիրն իրականացվել է 2019 թվականի դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի «UWC» միջազգային դպրոցում: Չորսօրյա տեւողությամբ ծրագրին մասնակցել են աշխարհի 17 երկրներից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափ ընկերություններ` ընդհանուր թվով 100 մասնակիցներով: Հաղթող սթարթափ ընկերություններին տրամադրվել են 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ  ոլորտի կարգավորման ծրագրի շրջանակներում 2019 թվականին տրամադրվել է 785.5 մլն դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 97.6% ը: Նշված գումարից 771.7 մլն դրամն օգտագործվել է «Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման իրականացում» միջոցառման շրջանակներում` կազմելով ծրագրային ցուցանիշի 97.6%-ը: Շեղումը պայմանավորված է նախատեսվածից ցածր գներով ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ որոշակի ծախսեր կատարելու անհրաժեշտության բացակայությամբ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հավաստիացրել է, որ Հանձնաժողովին 2019 թվականին տրամադրվել է շուրջ 394.4 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 96.8% ը: Հատկացված միջոցներից շուրջ 381 մլն դրամն ուղղվել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակման եւ վերահսկողության ծախսերին, որոնք կատարվել են 96.8%-ով` հիմնականում պայմանավորված տնտեսումներով: Բացի այդ, չեն կատարվել շենքի ընթացիկ նորոգման եւ պահպանման ծառայությունների համար նախատեսված ծախսերը` կապված հանձնաժողովի` այլ տարածք տեղափոխվելու հետ:

ԿԵ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ  2019 թվականի ընթացքում կատարվել է «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը, որի գծով ծախսերը կազմել են 3.7 մլրդ դրամ կամ նախատեսվածի 93.1% ը: Տեղագրական քարտեզների` երկրատեղեկատվական համակարգի միջավայրում ստեղծման աշխատանքներին ուղղվել է ավելի քան 214.5 մլն դրամ` ապահովելով 99.8% կատարողական, որը պայմանավորված է տնտեսումներով: 2019 թվականի ընթացքում նշված միջոցառման շրջանակներում իրականացվել են օդալուսանկարների հիման վրա 3138.9 հա կառուցապատ տարածքների 1:2000 մասշտաբի հատակագծերի վերծանման եւ ստեղծման աշխատանքներ: Շուրջ 129.8 մլն դրամ օգտագործվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով` ապահովելով 81.4% կատարողական: Ձեռք են բերվել 1469 հատ համակարգչային սարքավորումներ, 234 հատ այլ սարքավորումներ, 628 հատ գրասենյակային կահույքի միավոր:

ԿԵ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշել է , որ Կոմիտեի պատասխանատվությամբ 2019 թվականի ընթացքում կատարվել է պետական բյուջեի 2 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են ավելի քան 5.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 71.5% ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է կոմիտեի ծախսերում մեծ տեսակարար կշիռ ունեցող` Բնակարանային շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի կատարողականով: Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացման եւ կանոնակարգման համար նախատեսված 1.1 մլրդ դրամի դիմաց օգտագործվել է 952.8 մլն դրամ: Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման միջոցառման շրջանակներում օգտագործվել է 303.3 մլն դրամ, որը կազմել է ծրագրվածի 73.8%-ը:

Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսներին առնչվել են ոլորտներում եւ գերատեսչություններում իրականացված ծրագրերի ֆինանսավորմանը, որոշ ծրագրերի թերկատարմանը, առկա խնդիրների լուծման ուղիների նպատակահարմարությանը, ճանապարհաշինությանն ու ջրամատակարարմանը:


08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հունիսի 8-ին գումարել է իր հերթական նիստը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան...

08.06.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով։ ...

08.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am