National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.06.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.06.2020
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամների հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարության վերաբերյալ

Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկուի եւ Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյի կողմից արված ապակառուցողական եւ կողմնակալ դիրքորոշման, ինչպես նաեւ իրենց վնասակար եւ ապակողմնորոշիչ հայտարարության կապակցությամբ, որն, անկասկած, բացասական ազդեցություն է ունենալու մեր փոխգործակցության վրա:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեին միշտ վերաբերվել ենք որպես արժեքավոր հարթակի, որտեղ իրական գործընկերները քննարկում են միմյանց մտահոգող բոլոր հարցերը:

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365 հոդվածի համաձայն` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն «...պետք է հանդիսանա հանդիպումների եւ կարծիքներ փոխանակելու հարթակ»:

Խորհրդարանական երկկողմ հանձնաժողովները հակամարտությունների լուծման հարթակ կամ միջնորդության ձեւաչափ չեն եւ կոչված են զարգացնելու փոխշահավետ եւ արդյունավետ խորհրդարանական գործընկերություն եւ համագործակցություն երկկողմ ձեւաչափով` մի կողմից Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ, մյուս կողմից` Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջեւ, ընդ որում` առանց մեկը մյուսի հաշվին իրականացնելու:

Վերոնշյալ հեղինակների կողմից հրապարակված այս հայտարարությունը խիստ մտահոգություններ է առաջացնում հեղինակների վստահելիության, ազնվության եւ կոմպետենտության առնչությամբ:

Նրանք նախընտրեցին անտեսել համագործակցության եւ քննարկումների այս կարեւոր հարթակը եւ, անելով այս հակասական հայտարարությունը, չարաշահեցին համանախագահի եւ զեկուցողների իրենց պաշտոնական դիրքը:

Մի կողմից հայտարարությունը վերահաստատում է «անսասան աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքներին», իսկ մյուս կողմից` ամոթալի կերպով խեղաթյուրում հիմնարար սկզբունքների բուն էությունը:

Հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի տարածքի առնչությամբ երկու անգամ օգտագործվում են «գրավյալ» եւ «օկուպացիա» տերմինները: Սակայն հեղինակները պետք է իմանային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղը կամ որեւէ այլ տարածք չեն համարում «գրավյալ տարածք»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը չի սահմանվում որպես «գրավյալ»: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղն «օկուպացված» անվանելը որեւէ կերպ չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ դա չի հանդիսանում Եվրոպական խորհրդարանի, Եվրամիության եւ համաեվրոպական կառույցների դիրքորոշումը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ հայտարարության վերջին նախադասությունը ներառում է բացառապես Ադրբեջանի կողմից քարոզվող դիրքորոշումը, որը սիրում է կրկնել, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի «Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Այս նախադասությունն ինքնին հակասում է մոտ երեք տասնամյակ տեւող խաղաղ գործընթացի տրամաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքները եւ տարրերը չեն կանխորոշում բանակցությունների արդյունքները (մի բան, որ հստակորեն ակնարկվում է հայտարարության մեջ):

Ընդհակառակը, հեղինակների կողմից հղում արված հիմնարար սկզբունքների համաձայն` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:

Այս ֆոնին համանախագահների եւ հիմնարար սկզբունքների նկատմամբ արտահայտված «անսասան աջակցությունը» բացարձակապես անապացույց է եւ ինքն իրեն հակասող:

Մենք նաեւ հաշվի ենք առել տիկին Կալյուրանդի կողմից ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմին հաջորդիվ տրված բացատրությունը, համաձայն որի հայտարարության մեջ արված «հակամարտության խաղաղ կարգավորումը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում» նախադասությունը «չի վերաբերում Ադրբեջանի ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այլ` Ադրբեջանի ցանկացած ապագա այն սահմաններին, որոնք կարող են միջազգայնորեն ճանաչվել համաձայնության հասնելուց հետո»:

Ակնհայտ է, որ հայտարարության վերաբերյալ տրված վերոնշյալ բացատրության բովանդակությունը հստակորեն մատնացույց է անում, որ հայտարարության հեղինակներն ի վիճակի չեն ներկայացնել կոմպետենտ մեկնաբանություններ խաղաղ կարգավորման այս բարդ գործընթացի եւ դրա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Հայտարարությունն առավել քան անընդունելի է դարձնում նաեւ այն հանգամանքը, որ այն արվել է վերջերս` Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից հնչող նոր ռազմատենչ հայտարարությունների պայմաններում, որոնք սպառնում են սանձազերծել նոր պատերազմ: Կարեւոր է նշել, որ նման հայտարարությունները կարող են օգտագործվել Ադրբեջանի ավտորիտար եւ ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես թույլտվություն եւ առիթ Արցախի ժողովրդի դեմ ուժ կիրառելու եւ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր սատարում են Արցախի ժողովրդին ապամարդկայնացնելու Ադրբեջանի նկրտումները, կիսում են տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու պատասխանատվությունը եւ կդառնան տարածաշրջանում ագրեսիայի ծավալման մեղսակիցը:

Մենք նաեւ խիստ կասկածելի ենք համարում այն պատրվակը, որն օգտագործվել է այս հայտարարությունն անելու համար: Մենք գտնում ենք, որ հայտարարության հեղինակների իրական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ներկայացնելն է, ինչը մշտապես փորձել է Ադրբեջանը եւ ձախողել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ նախքան մայրուղու կառուցման առնչությամբ մտահոգություն արտահայտելը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են մեր գործընկերների արձագանքը եւ որը կարող է փրկել մարդկային կյանքեր: Ճանապարհի կառուցումը, որի նպատակն է ապահովել հիմնական ենթակառուցվածք մի ժողովրդի համար, որը, անկախ իր տարածքի քաղաքական կարգավիճակից, ունի իրավունքներ, չի կարող համարվել առավել վտանգավոր, քան բռնապետական վարչակարգ ունեցող երկրի առաջնորդի կողմից տարածաշրջանում վերահաս պատերազմի սանձազերծման վերաբերյալ հնչեցվող սպառնալիքները կամ էլ համաճարակի պայմաններում Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումները, որոնք արձանագրվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների կողմից:
 
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը` ունենալ հաղորդակցության հիմնական միջոցներ,  բխում է իրենց հիմնարար իրավունքներից եւ չի կարող վտանգել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը:

Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող պարոն Տրայան Բեսեսկուի դիրքորոշումը, ով հայտնի է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր սերտ եւ պարգեւատրված կապերով, ինչպես նաեւ Ռումինիայում բնակվող հայերի հանդեպ նախկինում արտահայտած հակասական հայտարարություններով, խիստ մտահոգիչ է, քանզի ի ցույց է դնում այն հանգամանքը, որ պարոն Տրայան Բեսեսկուն ի վիճակի չի եղել վեր կանգնել նախկինում իր ունեցած կապերից եւ իր ներկայիս պարտականությունները կատարել բարեխղճությամբ եւ արժանավայել կերպով:

Հաշվի առնելով վերոնշյալը` մենք վերահաստատում ենք մեր հստակ եւ աներկբա անհամաձայնությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի եւ տիկին Զելյանա Զովկոյի հայտարարության կապակցությամբ եւ հայտնում մեր խորը մտահոգությունն անընդունելի ձեւակերպումներ պարունակող միակողմանի ու կողմնակալ հայտարարություններ տարածելու, ինչպես նաեւ իրենց պաշտոնական դիրքն անձնական տեսակետներ արտահայտելու համար օգտագործելու կապակցությամբ:

Այս համատեքստում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Հայաստանի պատվիրակությունն իրեն իրավունք է վերապահում վերագնահատել եւ վերանայել իր հետագա փոխգործակցությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի եւ տիկին Զելյանա Զովկոյի հետ` իրենց ներկա կարգավիճակում:

Միաժամանակ, ցանկանում ենք վերահաստատել խորհրդարանական համագործակցության ձեւաչափում Եվրոպական միության հետ մեր գործընկերության եւ շարունակական համագործակցության կարեւորությունը:

Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներ
 
Արման Եղոյան (ղեկավար) «Իմ քայլը» խմբակցություն
Արման Աբովյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Սիսակ Գաբրիելյան «Իմ քայլը» խմբակցություն
Մերի Գալստյան «Իմ քայլը» խմբակցություն
Հռիփսիմե Գրիգորյան «Իմ քայլը» խմբակցություն
Արկադի Խաչատրյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Սարգիս Խանդանյան «Իմ քայլը» խմբակցություն
Ռուբեն Ռուբինյան «Իմ քայլը» խմբակցություն
Իվետա Տոնոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Վիկտոր Ենգիբարյան «Իմ քայլը» խմբակցություն


12.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ...

12.06.2020
Գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` հունիսի 12-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարվա...

12.06.2020
Քննարկվել են տեղեկատվության ազատության, շրջակա միջավայրի, ավտոմեքենաների կայանատեղմանն առնչվող մի շարք օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարե...

12.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է առողջապ...

12.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկար...

12.06.2020
Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի 2019թ. բյուջետային հատկացումները, ծախսային եւ ոչ ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 12-ին շարունակվել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 9-ին կայացած եւ չավարտված համատեղ նիստը, որը վարել են Վլադիմիր Վարդանյանը եւ Մանե Թանդիլյանը: Քննարկվել են 2019 թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հա...

12.06.2020
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
Քանի որ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշմամբ ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ եւ լիազորություններն ստանձնում է հունիսի 13-ից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցն...

12.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախատեսված համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: ...

12.06.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

12.06.2020
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

12.06.2020
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

12.06.2020
«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS