ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանի` օրինագծի ընդունումը բխում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» /Օրհուսի/ կոնվենցիայի պահանջից եւ այլ փաստաթղթերից:
Մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Քննարկման արդյունքում` Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկությունը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ Օրենսգրքի համաձայն` պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Կառավարության համապատասխան որոշման մեջ եւ նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Նախագծի ընդունման նպատակը ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանումն է, ինչի համար դրանք սահմանելու լիազորությունը վերապահվում է Կառավարությանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է սահմանել համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմին: Ըստ հիմնական զեկուցողի` ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել այս տիրույթում իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրների լուծումը` համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կառավարման գործում:
Կառավարության դիրքորոշումը դրական էր: Պատգամավորները կողմ են քվեարկել:
Հանձնաժողովականներն առաջին ընթեցմամբ քննարկել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Սիփան Փաշինյանի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ փորձ է արվում սահմանել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ: Դրույթներից մեկով կարգավորվում է նաեւ իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ վերջինիս ուղարկելու հնարավորությունը: Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար տուրքի միասնական դրույքաչափ սահմանելու կանոնից նախատեսում է բացառություն այն դեպքերի համար, երբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը օգտագործվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով: «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար: Նշվել է նաեւ, որ փաթեթը հնարավորություն է ընձեռում համայնքապետարանին Երեւանում կայանատեղիի դրույքաչափերը սահմանել ըստ վարչական շրջանների, այդ թվում` նաեւ գոտիավորման սկզբունքով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ու Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու կից նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացված երկու առաջարկությունը:
Հիմնական զեկուցողի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ...
Գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` հունիսի 12-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարվա...
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամների հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարության վերաբերյալ
Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկո...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է առողջապ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկար...
Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի 2019թ. բյուջետային հատկացումները, ծախսային եւ ոչ ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 12-ին շարունակվել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 9-ին կայացած եւ չավարտված համատեղ նիստը, որը վարել են Վլադիմիր Վարդանյանը եւ Մանե Թանդիլյանը: Քննարկվել են 2019 թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հա...
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
Քանի որ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշմամբ ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ եւ լիազորություններն ստանձնում է հունիսի 13-ից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցն...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախատեսված համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...