National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.06.2020
Գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ
1 / 16

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` հունիսի 12-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու եւ ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Կառավարությունը որոշում է կայացրել նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին (հունիսի 13-ից` ժամը 17:00-ից երկարաձգել մինչեւ հուլիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ): Ըստ վարչապետի` այս որոշման նպատակն այն է, որ դեռեւս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, եւ ցավոք, ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է տարածվել:

Ներկայացնելով համաճարակային ընթացիկ վիճակը` Նիկոլ Փաշինյանը տեղակացրել է, որ մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 15281 դեպք, բուժվել է 5639 քաղաքացի: Կորոնավիրուսի պատճառով մահացել է 258 մարդ, եւս 86 մարդ մահացել է այլ պատճառով, բայց նրանք վարակված են եղել կորոնավիրուսով: Վարչապետի խոսքով` այս պահին ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 425-ն է, ծայրահեղ ծանր վիճակում` 100-ը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կարելի է հաղթահարել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով: Ընդ որում, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ վարքագծային փոփոխությունների հիմնավորումը կարեւոր է, որովհետեւ ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում գոյություն է ունենալու առնվազն մեկուկես տարի: Նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ: «Իհարկե, բնական է, որ այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ձեռք բերելու, հայտնաբերելու, ստեղծելու ուղղությամբ, եւ տեսականորեն այդ պատվաստանյութը կարող է ստեղծվել, հաստատվել երեք ամսից, մեկ ամսից, բայց կարող է նաեւ առաջիկա երեք տարիներին չստեղծվել»,-ասել է վարչապետը: Նա համոզմունք է հայտնել, որ միասին հնարավոր է հաղթահարել ստեղծված ճգնաժամն ու ապահովել մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր երկրի կենսունակությունը:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ` այստեղ :

Վարչապետը պատասխանել է պատգամավորների` երկու տասնյակից ավելի հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են վարակակիրներին հայտնաբերելու նպատակով ավելի շատ թեստավորումների իրականացմանը, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պետական համակարգում հեռավար աշխատանքի կազմակերպման մոդելի ներդրման հնարավորությանը, հիվանդության վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարին, մեկուսացված անձանց դեղորայքով ապահովելուն, բուժանձնակազմին պետության կողմից սոցիալական աջակցության տրամադրմանը, կանխիկ գործարքների կրճատմանը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը բարձրաձայնել է արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների սահմանափակումների դեպքերը: Խոսելով քաղաքացու մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին` Անի Սամսոնյանն ընդգծել է. «Համավարակը ցույց տվեց, թե որքանով իշխանությունը չի կարող հարգել քաղաքացու անձնական, բարոյական, մասնավոր կյանքի եւ արժանապատվության իրավունքը»:

Ըստ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ արտակարգ ռեժիմը ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակումներ. այսօր, սահմանափակելով հավաքների ազատությունը, երաշխավորվում են մարդու կյանքի, առողջության իրավունքները: Զեկուցողի խոսքով` սահմանափակումներն արդարացի են ինչպես արտակարգ ռեժիմի պարագայում, այնպես էլ դրանից դուրս, եթե առկա են անհրաժեշտ հիմքեր:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միշտ կողմ է եղել արտակարգ դրություն հայտարարելուն՝ ենթադրելով, որ այն պետք է զուգակցվի կառավարման արդյունավետ միջոցառումների իրականացման հետ: Զեկուցողի խոսքով՝ պետք է հասցեական գնահատական տրվի անցած մի քանի ամիսների ընթացքում ոլորտների պատասխանատուների գործունեության վերաբերյալ՝ հատկապես հաշվի առնելով վերջին տասը օրերի ընթացքում վարակակիրների թվի ավելացումը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն աննախադեպ է համարել ստեղծված իրավիճակը, որում հայտնվել է աշխարհը: «Մենք չունենք վերեւից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն»,-ընդգծել է զեկուցողը: Ուստի, ըստ Վարազդատ Կարապետյանի, մեր հանրությունը պետք է հաղթելու ինքնուրույն որոշում կայացնի: Պատգամավորը կարծում է, որ մեր հանրությունն այդ որոշումն արդեն կայացրել է եւ մենք գնում ենք հաղթելու ճանապարհով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Էդմոն Մարուքյանը: Խմբակցության ղեկավարը, խոսելով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին, առանձնացրել է քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների հարցը՝ նշելով, որ չպետք է սահմանափակվի նրանց՝ բողոքի ձայնը հնչեցնելու իրավունքը՝ որոշակի պայմանների ապահովմամբ: Նա առաջարկել է Կառավարությանը գնալ ճիշտ սոցիալական թիրախավորման ճանապարհով, առաջարկներ ներկայացրել իրապես գործազուրկ դարձած քաղաքացիներին, արտագնա աշխատողներին աջակցության, հարկային արձակուրդների մասով:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնելով՝ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ոստիկանների կողմից դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու դեպքերին: Նա խոսել է համավարակի դեմ պայքարում Կառավարության իրականացրած քայլերի վերաբերյալ, բարձրաձայնել թերացումները: Անդրադառնալով դիմակների գներին՝ Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ գոնե աղքատության սոցիալական սանդղակում ներառված քաղաքացիներին պետք է ապահովել դիմակով: Նրա գնահատմամբ՝ համավարակի դեմ պայքարում պետք է օգտագործել բոլորի ներուժը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ նոր կորոնավիրուսի համավարակը մարտահրավեր է համայն մարդկությանը, այն դեռեւս վատ է ուսումնասիրված եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, հընթացս մարտավարություններ են փոխում, շտկումներ մտցնում իրենց գործողություններում:

«Ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված մարդասիրական, սոցիալական, տնտեսական խնդիրների առավել արդյունավետ հաղթահարման համար անհրաժեշտ է համընդհանուր մոբիլիզացիա, համընդհանուր ջանքերի համատեղում, այդ թվում նաեւ միջազգային ասպարեզում»,-փաստել է խմբակցության ղեկավարը: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը բարեհաջող հաղթահարելու է համավարակով պայմանավորված դժվարությունները, այս ամենից դուրս է գալու համախմբված՝ նոր աշխարհում ներկայանալով մեր պետության համար առավել շահեկան դիրքերից:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարեւորելով հնչած բոլոր ելույթները, հակահամաճարակային կանոնները պահպանելու նույն կոչով մի քանի անգամ դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով՝ կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: «Այս համաճարակից ելքը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Ազգային ժողովն ավարտել է հատուկ նիստի աշխատանքը:


12.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ...

12.06.2020
Քննարկվել են տեղեկատվության ազատության, շրջակա միջավայրի, ավտոմեքենաների կայանատեղմանն առնչվող մի շարք օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարե...

12.06.2020
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամների հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարության վերաբերյալ
Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկո...

12.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է առողջապ...

12.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկար...

12.06.2020
Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի 2019թ. բյուջետային հատկացումները, ծախսային եւ ոչ ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 12-ին շարունակվել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 9-ին կայացած եւ չավարտված համատեղ նիստը, որը վարել են Վլադիմիր Վարդանյանը եւ Մանե Թանդիլյանը: Քննարկվել են 2019 թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հա...

12.06.2020
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
Քանի որ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշմամբ ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ եւ լիազորություններն ստանձնում է հունիսի 13-ից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցն...

12.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախատեսված համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: ...

12.06.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

12.06.2020
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

12.06.2020
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

12.06.2020
«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am