Տպել
19.06.2020
Ընդունվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը
1 / 1

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն պաշտոնական հայտարարություն է տարածել հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բուրոյի հայտարարությունը կարեւոր եւ հիմնարար փաստաթուղթ է, այն սահմանում է ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցության ռազմավարական ուղղություններն ու տեսլականը` առաջին իսկ դրույթում վերահաստատելով Արեւելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին` ի թիվս այլոց ընդգծելով ինքնորոշման իրավունքը:

«Այս հայտարարությունը Եվրախորհրդարանի եւ ԱլԳ հինգ երկրների` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարների կողմից ընդունված եւ համաձայնեցված ռազմավարական փաստաթուղթ է, որն արդյունք է երկարատեւ եւ բարդ բանակցությունների»,- ասել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, բյուրոյի անդամ Գայանե Աբրահամյանը:

Պետք է շեշտել, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարեւորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաեւ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ամրապնդման համար:


19.06.2020
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները, ընդգծել ՀՀ-Ռ...

19.06.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 22-ին` ժամը 10:00-ին, ԱԺ 334 դահլիճում:Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ցանկալի է ճեպազրույցներին ԶԼՄ-ների հնարավորինս քիչ մասնակցություն: Ուստի կարող եք Ձեր գրավոր հարցերը խմբակցություններին ուղղե...