Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ փաթեթով առաջարկվող լուծումները նախատեսվել են` հիմք ընդունելով արդեն ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ հարակից օրենքների փաթեթի կարգավորումները:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվող լրացմամբ Բարձրագույն դատական խորհուրդը գործող դատավորների ցանկից կարող է ընտրել դատավորներ, ովքեր ի թիվս իրենց վարույթում գտնվող գործերի կամ մասնագիտացման գործերի հետ մեկտեղ կքննեն նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարվող լրացմամբ էլ սահմանվում են գլխավոր դատախազությունում նոր կազմավորվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալի եւ վարչության ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը: Փոխնախարարի խոսքով` քանի որ այս ստորաբաժանումը կազմավորման փուլում է, խնդիր կա օր առաջ այս փոփոխությունները կատարելու եւ հենց դրանով էլ պայմանավորված է հարցի հրատապությունը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել եւ գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծերի փաթեթին:
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է Կառավարության նախաձեռնությամբ նախորդ օրը գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Նստաշրջանին չի մասնակցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Խորհրդարանը շարունակել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Հարակի...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հունիսի 25-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություննե...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նպատակը կադ...
Առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա
Հունիսի 25-ին Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում «Կրթության մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն էր: Օրինագ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղմամբ: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` 29.06.2020 Ժամը 11:00 314 սենյակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 25.06.2020 Ժամը 10:30 314 սենյակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 25.06.2020 ...