Տպել
06.07.2020
Քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հուլիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար  Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի պաշտոնակատար Սթիվ Դոդզի հետ:

Զրուցակիցները խոսել են նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձեւավորման վերաբերյալ: Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը: Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը` որպես փոխնախագահներ եւ Ջեյմս Մյուրեյը` որպես պատասխանատու լիազոր: Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջեւ կազմակերպել առցանց հանդիպում:

Կողմերը մտքեր են փոխանակել Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումների շուրջ` մասնավորապես կարեւորելով փորձագիտական հարթակների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...