Տպել
08.07.2020
Հուլիսի 8-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 8-ի ԱԺԽՈ-048-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հուլիսի 8-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով :