Տպել
08.07.2020
Առաջարկվում է սահմանել տրանսպորտային միջոցների վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջներ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հուլիսի 8-ին գումարել է արտահերթ նիստ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է  ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Կորյուն Մկրտչյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը լրացումներ է նախատեսում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` նախաձեռնության նպատակն է օրենսդրորեն սահմանել տրանսպորտային միջոցների վաճառքի համար նախատեսվող վայրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Առաջարկվում է համայնքի ղեկավարի աջակցությամբ հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը, ինչպես նաեւ սահմանել այդ վայրի վճարի չափը: Հեղինակներն առաջարկում են նաեւ սահմանել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի  չափով, եթե վաճառքի ենթակա տրանսպորտային միջոցը կայանված է չնախատեսված վայրում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծերի փաթեթին:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...