Տպել
02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանին:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Ղուկասյան

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ի դեմս Ձեզ Արցախի ամբողջ ժողովրդին անկախության 14-րդ տարելիցի առիթով:

Անցած տարիները ապացուցեցին, որ Արցախի ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել պատերազմի ու խաղաղ կյանքի փորձություններին, այլեւ ստեղծեց իր ամուր ու կայուն պետականությունը: Գլուխ եմ խոնարհում Արցախյան ազատամարտի բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ մաղթում եմ, որ այսուհետ էլ Արցախում լինի խաղաղություն ու իշխի ժողովրդավարությունը:

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Ղուլյան

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին անկախության 14-րդ  տարելիցի առիթով:

Արցախի ժողովուրդը ազատագրական պայքարում է նվաճել իր արժանապատիվ կյանքի իրավունքը եւ խաղաղության տարիներին քանիցս հավաստել է հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, այսօր էլ շարունակում է պետականության կառուցման իր ճանապարհը, որի ընթացքում անգնահատելի է Ազգային ժողովի` իբրեւ օրենսդիր մարմնի դերը, որը կոչված է ապահովել զարգացման ու առաջընթացի օրենսդրական հիմքերը:

Անկախության տարելիցի տոնին մաղթում եմ Ձեզ եւ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին հաջողություններ, արդյունավետ աշխատանք, եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության պատրաստակամությունն եմ հայտնում:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Դանիելյան

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ձեզ եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության բոլոր անդամներին` անկախության 14-րդ տարելիցի առիթով:

Անցած տարիները պատերազմի ու խաղաղության փորձություններ էին Արցախի ժողովրդի համար եւ Արցախը ոչ միայն դիմացավ ու ապացուցեց իր գոյատեւման կամքն ու վճռականությունը, այլեւ ստեղծեց իր անկախ պետականությունը:

Պետությունն ուժեղ է իր տնտեսությամբ եւ տնտեսական հաջողությունները հիմք են դառնում քաղաքական առաջընթացի համար, ուստի հաջողությւոններ եմ մաղթում Ձեզ եւ կառավարության անդամներին Արցախի տնտեսական ամրապնդման ճանապարհին:


02.09.2005
ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը:Հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արտակ Առաքելյանի հիշատակը:ՄԱԿ խմ...

02.09.2005
Լատինական Նոտարիատի Միջազգային Միության պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Լատինական նոտարիատի պատվիրակությանը Լատինական Նոտարիատի Միջազգային Միության միջազգային համագործակցության կոմիտեի նախագահ պարոն Դեկողի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:ԱԺ փոխնախագահը կա...