Տպել
01.09.2005
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

Սեպտեմբերի 1-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Արտահերթ ելույթի իրավունքով իր տեսակետը ներկայացրեցԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Նա եվրաինտեգրման ճանապարհին գտնվող երկրի համար սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն է համարում եւ գտնում է, որ Հայաստանում Սահմանադրության ստեղծման եւ բարեփոխման պատմությունըկորցված հնարավորությունների պատմություն է: Նշվեց, որ Սահմանադրությունը չի կարող բոլորին դուր գալ, քանի որ լինելով երկրինն ու ժողովրդինը` այններառում է քաղաքական տարբեր ուժերի կողմից եւ վիճելի, եւ ընդունելի համարվող դրույթներ: Պարոն Հովհանն իսյանի գնահատմամբ` Սահմանադրությունը քաղաքական կոնսենսուսի, փոխզիջումների, փոխհամաձայնության եւ փոխըմբռնման արդյունք է: ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ընդդիմության մի շարք առաջարկներ ընդունվելու դեպքում էլ վերջիններս հրաժարվեցին մասնակցել քաղաքական կոնսենսուսին: «Ընդդիմության հեռանալը նիստերի դահլիճից ցույց տվեց, որ նրանց ի սկզբանե չէր էլ հետաքրքրում` կընդունվեն իրենց առաջարկները, թե՞` ոչ» ,-ասաց պարոն Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ` նախագիծը չընդունող իրենց գործընկերները մերժում են ոչ թե նախագիծը, այլ նախագծի հեղինակներին:ԱԺ փոխնախագահը քաղաքական բարեփոխումների հաջողություն եւ երկրի զարգացման համար ամենակարեւոր հանգամանք համարեց անվտանգության խորհրդի ստեղծումը: «Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հարցում միշտ բախվել ենք երկ ու իրարամերժ սկզբունքների հետ` տարածքային ամբողջականության պահպանման եւ ազգերի ինքնորոշման: Աշխարհը միշտ ավելի հակված է տարածքային ամբողջականության պահպանմանը. այդ սկզբունքը շրջանցվում է այն դեպքերում, երբ բախվում են դեմոկրատական եւ հակադեմոկրատական զարգացումները: Եթե կարողանանք ապացուցել, որ սահմանադրական բարեփոխումների դրոշակակիրը Հայաստանն է, մենք Ղարաբաղի հարցում զգալի նվաճումներ կունենանք, կգրավենք ավելի շահեկան դիրքեր, քան այսօր որեւէ բանակցային ֆորմատում ունի Ադրբեջանը»,-արձանագրեց Վահան Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն «այո» է ասելու նախագծին եւ իրականացնելու է Սահմանադրության ակտիվ քարոզարշավ:

ՀՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի բնորոշմամբ` Սահմանադրությունը իրավաբանական եւ քաղաքական փաստաթուղթ է: Պարոն Հարությունյանի գնահատմամբ` Սահմանադրությունը հասարակական կյանքի կազմակերպման հիմունքները սահմանող փաստաթուղթ է եւ չի կարող բավարարելտարբեր մոտեցումներ ու ծրագրեր ունեցող քաղաքական կուսակցություններին ամբողջությամբ: Նա նշեց, որ գործող Սահմանադրությունը հակաժողովրդավարական չէ. եթե այն ժողովրդավարական պահանջներին չհամապատասխաներ, Հայաստանը չէր կարող Եվրոպայի Խորհրդին անդամակցել: ՀՀ նախագահի ներկայացուցչի հավաստմամբ` պետական շինարարության տեսակետից սահմանադրական բարեփոխումները երկրին նոր լիցք կհաղորդեն: Նա բարձր գնահատեց կոալիցիայի աշխատանքը նախագծի բարելավման ուղղությամբ` ընդգծելով, որ լուրջ աշխատանք է կատարված նաեւ քաղաքական տարբեր կուսակցությունների կողմից: Պարոն Հարությունյանը անդրադարձավ ԱԺ-ի դերի եւ հեղինակության բարձրացմանը: ՀՀ նախագահի ներկայացուցիչը համոզված է, որ Սահմանա դրությունը իր դրական խոսքը կասիերկրի քաղաքական պատմության մեջ:

ԱԺ փոխնախագահ, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հարակից զեկույցում ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը արժանացել է մի շարք միջազգային կազմակերպությունների հավանությանն ու աջակցությանը: Պարոն Թորոսյանը ընդգծեց, որ պետք է հարգանքով վերաբերվելՍահմանադրությանը.«Երբ ընտրության առջեւ ենք, պետք է որոշենք, թե ինչ ենք ուզում. ուզու՞մ ենք ծռված հակակշիռների եւ զսպումների համակարգ, թե՞ հավասարակշռված, ուզում ենք խորհրդարանի լիարժեք դերակատարություն, թե` սահմանափակ հնարավորություններ: Կամ դեպի ժողովրդավարության խորացում, կամ դեպի ավտորիտարիզմ. անցո ւմային շրջանը անվերջ տեւել չի կարող»,- ասաց պարոն Թորոսյանը: Ըստ ԱԺ փոխնախագահի` պիտի փոփոխություններ անել եւ ապահովել դատական համակարգում անկախ ու անաչառ վճիռների կայացումը, հնարավորություն ստեղծել եկամուտների արդարացի բաշխման, մարզերի լիակատար գործունեության համար: Պարոն Թորոսյանի հավաստմամբ` սահմանադրական բարեփոխումների նախագիծը մեր երկրի, մեր հասարակության համար է, այն ներառում է մեր ժողովրդի վերածննդի խնդիրը, Ղարաբաղի հիմնահարցը:

Նախագծի համահեղինակ Մհեր Շահգելդյանը սահմանադրական բարեփոխումների նախագիծը համարեց մի փաստաթուղթ, որն ապագայում պիտի լինի քաղաքական համակարգի արդիականացման գործոն: Նա նշեց, որ տեղի է ունեցել փոխհամաձայնեցման գործընթաց, ծավալվելեն բուռն քննարկումներ եւ նախագծին դրական են արձագանքել մասնագիտացած միջազգային կառույցներ` ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը, Եվրոպայի Միությունը, ԱՄՆ-ի դրական կարծիքը արտահայտել էդեսպանը, այսինքն` սահմանադրության փոփոխությունների նախագիծը ժողովրդավարական երկրների համար ընդունելի դրույթներ ունի: Հիմնական զեկուցողը մանրամասն ներկայացրեց պատգամավորներից  ստացված բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկությունները` ընդգծելով, որ դրանց մեծ մասը ընդունելի են եւ կքննարկվեն երկրորդից երրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

98 կողմ, 0 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, սպառելով օրակարգը, ավարտեց իր աշխատանքը:


01.09.2005
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Վաշինգտոնում
Հյուրընկալվելով ԱՄՆ-ում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջին օրերին հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Պետքարտուղարության,  «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի, ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության ղեկավարների եւ պատասխանատուների հետ: «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի նախագահի պաշտոնակ...

01.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության մանկավարժներին, ուսանողներին ու  դպրոցականներին.«Ամեն տարի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն ու հանրակրթական ուսումնական հաստատությունները իրենց հյուրընկալ դռներն են բացու...