Տպել
16.07.2020
Կարեւորվել է օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 16-ի արտահերթ նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը եւս մեկ անգամ կարեւորել է օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ արդյունքում իրավական կարգավորում կստանա ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը, որը կիրականացվի ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: