National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.7.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.07.2020
Քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
1 / 6

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 16-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրինագիծը: Նախաձեռնության նպատակը հանրության մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի կարգավորումն է: Կառավարությունն առաջարկում է երկարացնել գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը մինչեւ 2022 թ. հունվարի մեկը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգում առաջարկներ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը,Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը եւ Կարեն Սարուխանյանը: Օրինագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանավորման միասնական եւ արդյունավետ համակարգ, որն էապես կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացող առողջապահական ռիսկերի առավել օգտավետ կառավարմանը: Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են առաջարկվել. արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններից բխող համապատասխան արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը պետք է հաստատի լիազոր մարմնինը՝ արտակարգ իրավիճակ հայտարարելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում (նախկինում նախատեսվում էր 48 ժամ):

Ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը բարձրաձայնել է գործադրի առաջարկները, որոնց համաձայն արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը կախված արտակարգ իրավիճակի առաջացման հիմքից պետք է սահմանի առողջապահության բնագավառի  լիազոր մարմինը, ինչը կիրառելի կլինի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար: Առաջարկվում է կարգի հաստատման ժամկետը սահմանել ընդհանուր ընթացակարգերով, բայց եթե կլինեն արտակարգ իրավիճակի պայմաններում հիմնական օրենքով սահմանված ժամկետի արագացված ընթացակարգեր, ապա լիազոր մարմինը կաշխատի այդ ձեւաչափով: Առողջապահության բնագավառի գործունեության պլանը սահմանվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից, արտակարգ իրավիճակի դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմինն արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով պայմանավորված մշակում եւ հաստատում է առողջապահության բնագավառի արագ արձագանքման պլան:

Կառավարության ներկայացուցչի եւ պատգամավորների քննարկումների արդյունքում որոշվել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կարգը կախված արտակարգ իրավիճակի առաջացման հիմքից պետք է սահմանի առողջապահության բնագավառի  լիազոր մարմինը՝ ողջամիտ ժամկետում: Առողջապահության բնագավառի գործունեության պլանները եւս պետք է մշակի եւ հաստատի առողջապահության բնագավառի լիազոր մարմինը: Պլանը լինելու է արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ: Արտակարգ իրավիճակներով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կարգը անկախ սեփականության ձեւից պետք է ներառի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ եւ միջոցառումներ՝ ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը:

Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


16.07.2020
Հանդիպում Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարե...

16.07.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հուլիսի 16-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն ...

16.07.2020
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Շարունակելով արտահերթ նստաշրջանի աշխատանքը` հուլիսի 16-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանա...

16.07.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 16-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի` գո...

16.07.2020
Կարեւորվել է օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 16-ի արտահերթ նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք...

16.07.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ:...

16.07.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ:...

16.07.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

16.07.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am