Տպել
17.07.2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների եւ մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը: Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակելու է գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով:
 


17.07.2020
ԱԺ նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Պաշտպանն ԱԺ նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետ...