National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.7.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.07.2020
ԱԺ նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Պաշտպանն ԱԺ նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ իրավապաշտպան բնույթի փաստահավաք աշխատանքները վեր են հանել հավաստի տվյալներ այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի խաղաղ բնակավայրերը հրետանակոծել են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց առողջության համար ակնհայտ վտանգավոր եղանակով: Այդ մասին են վկայում բնակիչների տներին հասցված վնասները: Փաստահավաք աշխատանքները վկայում են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների մասին. հրետանակոծությունն իրականացվել է տեքստիլ գործարանի ուղղությամբ աշխատանքային ժամի, որն իրականացնում է նոր կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված բժշկական դիմակների արտադրություն: Չինարիում հրետանակոծումներն իրականացվել են գյուղի դպրոցի ուղղությամբ, որի մասին վկայում են չպայթած արկերը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տվյալները եւ ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանակոծությունների առաջին իսկ օրից անմիջականորեն հետեւում է իրադարձություններին: Խորհրդարանականները իրականացնում են ստացված տվյալների վերլուծություն, ապահովում կապն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կրկին խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ԱԺ նախագահի կողմից նման հարցերում ցուցաբերվող իրավունքահեն մոտեցման, ինչպես նաեւ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ խորհրդարանի ղեկավարի մոտեցումների կարեւորությունը:

Կողմերն ընդգծել են, որ միմյանց միջեւ ձեւավորված բարձր որակի կայուն համագործակցությունն արդյունավետ աշխատանքի երաշխիք է, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել նմանօրինակ քննարկումները:


17.07.2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների եւ մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am