Տպել
23.07.2020
Հանդիպում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Գասպարյանը Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 23-ին հանդիպել են զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրներին եւ Կառավարության կողմից տնտեսական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել եւ տնտեսավարողների հարցերին է պատասխանել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Անդրադարձ է կատարվել ոչ միայն  համավարակի շրջանում ի հայտ եկած, այլեւ ընդհանրապես զբոսաշրջության ոլորտին վերաբերող օրենսդրական, հարկային դաշտի կարգավորմանը, տնտեսվարողների, մասնավորապես զբոսավարների գործունեության որակավորմանը, մարքեթինգին եւ ոլորտի առաջխաղացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Բարձրացված հարցերը համակարգելու եւ տեսակավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նախատեսվում է հանդիպումներ անցկացնել առանձնացված հարցերի օրակարգերով, իսկ նախաձեռնողներին հնարավորություն ընձեռել հանդես գալու համապատասխան առաջարկություններով:

Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը հարթակ է, որտեղ քննարկվում են ոլորտի խնդիրները, ուղղորդվում Կառավարություն եւ համատեղ լուծումներ գտնվում:


23.07.2020
ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների եւ նրանց ծնողների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն  իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Բուհերի  ընդունելությունն այս տարի անցկացվել է  ըստ հաստատված նոր կարգ...

23.07.2020
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ  ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:   ...