Հուլիսի 28-ին Ազգային ժողովում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցների քննարկում:
Վերոնշյալ երկու կազմակերպությունների փորձագետները նախորդ ամիսներին ուսումնասիրել են խորհրդարանական բարեվարքության եւ էթիկայի մասով Հայաստանի օրենսդրությունը, պարզել օրենսդրական բացերն ու կարգավորման անհրաժեշտություն ունեցող դրույթները: Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցների բովանդակությունը, օրենսդրական բացերի կարգավորման կոնկրետ լուծումներ են առաջարկվել:
Նշենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում: Աջակցությունն Ազգային ժողովին խորհրդարանական բարեվարքության համակարգի բարելավմանն ուղղված քայլերում եւս ներառված է ծրագրի նպատակներում:
ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հուլիսի 29-ին հանդիպել են 2020-2021 թթ. բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնաց...
Տեղեկատվություն
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 214 սրահում կկայանա հանդիպում բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Հանդիպումը կազմակերպվում է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով: ...