Տպել
02.09.2005
ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը:

Հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արտակ Առաքելյանի հիշատակը:

ՄԱԿ խմբակցության հեղինակած«Գործատուների միությունների մասին»օրենքի նախագիծը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Հռիփսիմե Ավետիսյանը: Այս նախագծով կարգավորվում է գործատուների միությունների, նրանց ստեղծման, գործունեության,վերակազմավորման եւ լուծարման իրավական հիմքերը: Գործատուներն իրավունք ունեն կամավոր հիմունքներով ստեղծել գործատուների միություններ` պետական մարմինների, արհեստակցական միություններիր, աշխատավորական կոլեկտիվների եւ աշխատողների հետ փոխհարաբերություններում իրենց անդամների իրավունքները պաշտպանելու եւ նրանց օրինական շահերը սոցիալ-աշխատանքային ոլորտում եւ դրանց հետ կապված տնտեսական հարաբերություններում ներկայացնելու նպատակով:

Նիստում քննարկվեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի ներկայացրած 2004 թ. նոյեմբերի 22-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակ հիմնել, անմիջական պայմաններ ստեղծել` ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված իրավական փաստաթղթերին համապատասխան, հօգուտ փախստականների եւ այլ անձանց միջազգային պաշտպանության եւ մարդասիրական գործառույթներ իրականացնել: Այդ գրասենյակը գործելու է տարածաշրջանային /տեղական/գրասենյակի կարգավիճակով: Իր գործառույթներն իրականացնելիս ՄԱՓԳՀ-ն համագործակցելու է ինչպես կառավարական, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Համաձայնագրով ՀՀ-ն ստանձնում է մի շարք պարտավորություններ կապված ՀՀ-ում ՄԱՓԳՀ-ի անհրաժեշտ եւ արդյունավետ գործունեության ապահովման հետ:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Ըստ պարոն Պապյանի` նախագծի առաջին հոդվածով առաջարկվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով, որի համաձայնատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են լիցենզավորման կարգերով:

1973 թվականի հունիսի 6-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիան ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական ապահովությաննախարարի տեղակալ ԱրծվիկՄինասյանը: Այս կոնվենցիայի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը:  Ըստ պարոն Մինասյանի` նվազագույն տարիքի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին կետի համապատասխան` ՀՀ տարածքում զբաղվածության կամ աշխատանքի ընդունվելու եւ ՀՀ տարածքում գրանցված փոխադրամիջոցների ոլորտում աշխատանքի ընդունվելու տարիքը 16 տարեկանն է:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ 1928 թվականի հունիսի 16-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին կոնվենցիան», 1921թ. նոյեմբերի 11-ին Ժնեւում ստորագրված «Ամենշաբաթյա հանգստի մասին /արդյունաբերության ոլորտում/» կոնվենցիան, 1970թ.հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված «Վճարովի արձակուրդների մասին» վերանայված կոնվեցիան, 1975 թ. հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված «Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միգրանտ աշխատողների մասին» թիվ 143 կոնվենցիան, 1962թ. հունիսի 28-ի Ժնեւում ստորագրված «Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին/սոցիալական ապահովության բնագավառում/» թիվ 118 կոնվենցիան, 1949թ. հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Զբաղվածության համար միգրացիայի մասին» թիվ 97 վերանայված կոնվենցիան: Քննարկված օրինագծերը եւ համաձայնագրերը կընդգրկվեն ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:



 


02.09.2005
Լատինական Նոտարիատի Միջազգային Միության պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Լատինական նոտարիատի պատվիրակությանը Լատինական Նոտարիատի Միջազգային Միության միջազգային համագործակցության կոմիտեի նախագահ պարոն Դեկողի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:ԱԺ փոխնախագահը կա...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանին:ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆՀարգարժան պարոն ՂուկասյանՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ի դ...