National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.8.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.08.2020
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ
1 / 7

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը մի քանի շաբաթ առաջ է ընտրվել Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, եւ այդ ընտրությունն առաջին հերթին իր քաղաքական թիմի որոշումն է եղել: Ըստ նրա` դա պայմանավորված է եղել նաեւ իր` արեւելագետի մասնագիտությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով,  որ մշտապես գիտակցել է հայ-իրանական հարաբերությունների արժեքն ու գինը:

Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդումը:

Մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր  ակտիվ գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ պատմական, բարեկամական, մշակութային հարաբերությունների առավել խորացմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական օրակարգի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873թ-ից մինչեւ 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունը եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը:


06.08.2020
Ընտրական օրենսգրքի հանրային քննարկումների մասնակցության հրավեր
ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հա...

06.08.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասի եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:...

06.08.2020
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:  «Ձերդ գերազանցություն, խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին: Հայաստանի Հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am