ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը մի քանի շաբաթ առաջ է ընտրվել Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, եւ այդ ընտրությունն առաջին հերթին իր քաղաքական թիմի որոշումն է եղել: Ըստ նրա` դա պայմանավորված է եղել նաեւ իր` արեւելագետի մասնագիտությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ մշտապես գիտակցել է հայ-իրանական հարաբերությունների արժեքն ու գինը:
Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդումը:
Մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ պատմական, բարեկամական, մշակութային հարաբերությունների առավել խորացմանը:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական օրակարգի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:
Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873թ-ից մինչեւ 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունը եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը:
Ընտրական օրենսգրքի հանրային քննարկումների մասնակցության հրավեր
ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հա...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:...
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Ձերդ գերազանցություն, խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին: Հայաստանի Հա...