Տպել
06.08.2020
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ
1 / 7

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը մի քանի շաբաթ առաջ է ընտրվել Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, եւ այդ ընտրությունն առաջին հերթին իր քաղաքական թիմի որոշումն է եղել: Ըստ նրա` դա պայմանավորված է եղել նաեւ իր` արեւելագետի մասնագիտությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով,  որ մշտապես գիտակցել է հայ-իրանական հարաբերությունների արժեքն ու գինը:

Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդումը:

Մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր  ակտիվ գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ պատմական, բարեկամական, մշակութային հարաբերությունների առավել խորացմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական օրակարգի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873թ-ից մինչեւ 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունը եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...