Տպել
05.09.2005
Սվետլանա Մանդարյանի ցուցահանդեսը Ազգային ժողովում

Սեպտեմբերի 5-ին Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց Սվետլանա Մանդարյանի ցուցահանդեսը` խորհրդարանի 15 ամյակի առթիվ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ մեկ շնչով նկարված 40 գործերից միայն մի շարք է ներկայացված: Ըստ տիկին Հակոբյանի`այս նկարները կարելի է համարել օրհնված, քանի որ դրանք ցուցադրվել են նաեւ Էջմիածնում` Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակի կապակցությամբ: Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ պատգամավորները առիթ կունենան վայելելու այս ցուցահանդեսը: Տիկին Հակոբյանը շնորհավորեց Սվետլանա Մանդարյանին` նման տաղանդավոր վրձին ունենալու համար եւ մաղթեց նորանոր ցուցահանդեսներ:

Սվետլանա Մանդարյանը նշեց, որ այս նկարներում արտահայտված է իր անհատականությունը, տիեզերական էներգիան` ամրապնդելով մարդու կապը տիեզերքի հետ:Տիկին Մանդարյանը շնորհակալություն հայտնեց Հրանուշ Հակոբյանին` իրեն այս առիթն ընձեռելու համար: Ըստ նկարչուհու` այս նկարները դրական էներգիա կներշնչեն ԱԺ-ի աշխատողներին:

Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ նկարները կցուցադրվեն ԱԺ-ում մինչեւ սեպտեմբերի 16-ը:


05.09.2005
Շարունակվում է ԱԺ նախագահի այցը ԱՄՆ-ում
Շարունակելով այցը Վաշինգտոնում`  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության,  կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ բնագավառներում հեղինակություն ունեցող մի շարք միջազգային կազմակերպությունների "Transparency international", "Freedom Hous...