National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.09.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
1 / 7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նիստ է գումարել:

Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի առաջարկությամբ՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Հակոբ Սիմիդյանի, Վահագն Թեւոսյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արթուր Դավթյանը:  Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքի գործող իրավակարգավորումները կատարողական վարույթով պարտապանի սնանկության դեպքում ոչ գույքային բնույթ ունեցող պարտավորությամբ, որպես պարտատեր հանդես եկող անձին, զրկում են արդեն իսկ ճանաչված ու կատարման փուլում գտնվող իր պահանջի կատարում ստանալու հնարավորությունից, ինչը խնդրահարույց է հատկապես անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից: Նշվել է, որ խնդրահարույց դրույթները կարգավորելու անհրաժեշտությամբ են պայմանավորված առաջարկվող փոփոխությունները:

Հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները եւ քննարկումները՝ հետաձգելով նախագծի ընդունումը:

Ըստ ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ որպեսզի հակասություններ չառաջանան առկա կարգավորումների միջեւ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ո՞ր պարտապանի մասնակցությամբ ոչ գույքային բնույթ ունեցող եւ ո՞ր կատարողական վարույթներին են վերաբերելու առաջարկվող փոփոխությունները:

Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Մխիթար Հայրապետյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 5-րդ կետի հետ է կանչվել հեղինակի կողմից:

Հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը:

Հետաձգվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի, Կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի քննարկումները մինչեւ երկամսյա ժամկետով:

Հետաձգվել են նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գեւորգյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի, Ծովինար Վարդանյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը մինչեւ երկամսյա ժամկետով:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերին:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:


03.09.2020
Քննարկվել են առողջության առաջնային պահպանմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Առողջության առաջնային պահպանման գործունեության ներկա խնդիրները»  թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի մոտ մեկ տասնյակ պոլիկլինիկաների տնօրեններ, ոլորտային պատասխանատուն...

03.09.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

03.09.2020
Սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am