National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.09.2020
Քննարկվել են առողջության առաջնային պահպանմանը վերաբերող հարցեր
1 / 9

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Առողջության առաջնային պահպանման գործունեության ներկա խնդիրները»  թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի մոտ մեկ տասնյակ պոլիկլինիկաների տնօրեններ, ոլորտային պատասխանատուներ Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ առողջապահության նախարարությունից եւ Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ խորհրդարանի հանձնաժողովներում  տեղի են ունեցել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումները, ուստի հանձնաժողովը  նպատակահարմար է  համարել լսել նաեւ պոլիկլինիկաների տնօրեններին, ծանոթանալ առկա խնդիրներին եւ գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք եւ կթեթեւացնեն այդ կառույցների հոգսերը, եւ կբարձրացնեն  արդյունավետությունն ու կդարձնեն մրցունակ: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ առողջության պահպանման առաջնային օղակի գործունեության արդյունավետությունը վերջին տարիներին  ցածր է. նվազել է քաղաքացիների դիմելիությունը, փոխարենն աճել են հոսպիտալացումներն ու շտապ օգնության կանչերը:

Պոլիկլինիկաների տնօրենները բարձրաձայնել են իրենց հոգսերն ու խնդիրները:  Ըստ նրանց` հատկապես փոքր պոլիկլինիկաներում խնդրահարույց  է նվազ ֆինանսավորումը,  որը շատ դեպքերում բավարարում է միայն աշխատավարձերի վճարմանը, ինչը նույնպես նրանք ցածր են գնահատել:  Ըստ տնօրեններից ոմանց` պետական պոլիկլինիկաները նման ֆինանսավորմամբ եւ գործող որոշ մեխանիզմներով՝ մասնավորապես գնումների գործող համակարգի  հետեւանքով, դառնում են ոչ մրցունակ, քանի որ չեն կարողանում ձեռք բերել որակյալ դեղորայք եւ բժշկական սարքավորումներ, իրականացնել առավել արդյունավետ առաջնային բուժսպասարկում: Խնդրի լուծման նպատակով հյուրերն  առաջարկել են փոխել գնումների համակարգը, ավելացնել փոքր պոլիկլինիկաների ֆինանսավորումը,  վերանայել պոլիկլինիկաներում նեղ մասնագետներ ունենալու կարգը, ինչպես նաեւ առողջության առաջնային պահպանման օղակներին ապահովել որակյալ դեղորայքով ու սարքավորումներով:

Քննարկման մասնակիցները հայտնել  են, որ պոլիկլինիկաներում խնդիրներ է ավելացրել նաեւ  COVID-19 համավարակը, որի հետեւանքով դրանցում նվազել են վճարովի լաբորատոր ծառայությունները, փոխարենն ավելացել են  նյութածախս զննությունները: Հետեւանքը եղել է պարտքերի կուտակումը:

Քննարկման ընթացքում հնչել են առաջարկներ, որոնք, ըստ հեղինակների, կարող են բարձրացնել պոլիկլինիկաների գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն առաջարկել է դիտարկել պոլիկլինիկաների կազմում ցերեկային ստացիոնարներ ներդնելու նպատակահարմարությունը:

Տնօրեններն անդրադարձել են նաեւ դպրոցներում աշխատող բուժքույրերի ցածր՝ մոտ 20-30 հազար դրամ աշխատավարձերին, պոլիկլինիկաներում առկա թափուր հաստիքներին, որոնք չեն համալրվում նվազ ֆինանսական միջոցների պատճառով: Քննարկմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ բուժքույրերից շատերը դպրոցներում աշխատում են համատեղությամբ, սակայն կան նաեւ դպրոցներ, որոնք չունեն բուժքրոջ հաստիք, ինչը եւս խնդիր է:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ արդեն իսկ Կառավարությանը ներկայացվել են առաջարկներ, որոնք մեծամասամբ վերաբերում են հնչած մտահոգություններին: Ըստ նրա` բյուջեի նախագծում կան ոչ արդյունավետ ծրագրեր, որոնց հատկացված միջոցները կարելի է ուղղել առողջության առաջնային պահպանման օղակին: Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս հարցերից բացի, հանձնաժողովը ներկայացրել է նաեւ այլ առաջարկներ՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը:
 


03.09.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նիստ է գումարել: Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարել...

03.09.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

03.09.2020
Սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am