National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
07.09.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է սեպտեմբերի 3-ին ընդհատված նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսգրքի 182.1-ին հոդվածում՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն ոչ միայն ստուգումների, այլ նաեւ հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար:

Հանձնաժողովի անդամներն առաջին ընթերցմամբ քննարկել են պատգամավորներ Արթուր Դավթյանի, Արփինե Դավոյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է սննդամթերք արտադրող կամ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Եթե վերոնշյալ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառի ծանր կամ միջին ծանրության վնաս, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Իսկ եթե վերոնշյալ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, կպատժվի ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ Կառավարության բացասական վերաբերմունքը: Ըստ զեկուցողի՝ ՀՀ քրեական օրենսգրքում առկա հոդվածները բավարար են նախաձեռնությամբ առաջադրված խնդիրները լուծելու համար:

Նախագծի քվեարկությունը հետաձգվել է՝ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա այն լրամշակելու նպատակով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հեղինակն առաջարկում է վիրավորանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափն ավելացնել՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի մինչեւ 5000-պատիկի չափով, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 10.000-պատիկի:

Գործադիրն առաջարկում է օրենսգրքով սահմանված հատուցման չափն ավելացնելիս այն համեմատության մեջ դնել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված տուգանքների չափի հետ (օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանք պատժատեսակի չափը ՀՀ-ում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափ է) եւ արդյունքում զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել  նվազագույն աշխատավարձի մինչեւ 3000-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչեւ 2000-պատիկի:

Հանձնաժողովի անդամները հիմնականում ողջունել են նախաձեռնությունը, խոսել դրա արդյունավետությունից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել էՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Թագուհի Ղազարյանի եւ Գոռ Գեւորգյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակներն առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը եւ օրենսգիրքը լրացնել նոր 393.1-ին հոդվածով` «Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը» վերտառությամբ:

Նախագծով ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը կպատժվի ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կպատժվի ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով: Վերոնշյալ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով` կպատժվի ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին« օրենքի նախագիծը:

Քննարկված հարցերը ստացել են դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասի» օրինագծի քննարկումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ  Սոնա Ղազարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Սերգեյ Ատոմյանի՝ առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում վարույթ իրականացնող մարմինները քննչական գործողություններ կատարելու մասին միջնորդությունները կկարողանան էլեկտրոնային եղանակով ուղարկել դատարան, այդ թվում նաեւ համապատասխանաբար՝ դրանց որոշումներն ու վճիռները ստանալ էլեկտրոնային տարբերակով: Նշվել է, որ փաստաթղթաշրջանառության եղանակից էլեկտրոնայինի անցման պարագայում առավել արդյունավետ կկազմակերպվեն աշխատանքները, իսկ ժամանակի զգալի խնայողության արդյունքում համակարգում կնվազի ծանրաբեռնվածությունը:

Հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրել է, որ Կառավարության ներկայացրած առաջարկություններն ընդունվել են:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Հանգամանորեն ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցողը կարեւորել է քննչական կոմիտեի վերաբերյալ կենսունակ իրավական ակտ ունենալու անհրաժեշտությունը: Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն կոմիտեին վերաբերող օրենսդրության կատարելագործմանը: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ՝ նպաստելով կառույցի բնական գործունեությանը:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են կոմիտեի գործունեության կարգավորման դրույթներին, կոմիտեի ծառայողների ատեստավորման կարգին, կարգապահական վարույթներին եւ պատասխանատվությանը:

Քննարկված նախագիծը եւս ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Գեւորգ Պետրոսյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթների քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

Հետաձգվել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Մխիթար Հայրապետյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը մինչեւ երկամսյա ժամկետով:


07.09.2020
Քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրինագիծ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ին գումարված նիստում  քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ...

07.09.2020
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 7-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայութան պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բ...

07.09.2020
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...

07.09.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

07.09.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am