Տպել
08.09.2020
Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչ  Ռուզաննա Հայրապետյանի եւ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանի հետ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով  առաջարկվել էր ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների գաղափարներ,  որոնց ընդունման պարագայում ՄԱԶԾ-ն ցուցաբերելու է փորձագիտական աջակցություն:

Ըստ այդմ՝ հանձնաժողովի ներկայացրած հինգ առաջարկներից ՄԱԶԾ-ն  ընտրել է երեքը: Դրանք են՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբին փորձագիտական եւ իրավական-տեխնիկական աջակցություն, հայաստանաբնակ եզդիների շրջանում վաղ ամուսնությունների վերաբերյալ դաշտային հետազոտություն եւ երրորդ՝ խնամատար ընտանիքներում երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով օրենսդրական կարգավորումների մշակում՝ ինստիտուտի կիրառման չարաշահումները բացառելու եւ երեխայի լավագույն շահը պաշտպանելու նպատակով:

Հանձնաժողովի կազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաեւ  իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանը ներկայացրել են օրենսդրական փոփոխություններին միտված  աշխատանքներն ու ուսումնասիրությունները:  Արա Ղազարյանը հայտնել է, որ ատելության խոսքի, ինչպես նաեւ զրպարտության  դեմ պայքարի նպատակով  արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ. մասնավորապես`այդ դեպքերի համար նախատեսվում է զարգացնել վարչաիրավական եւ քաղաքացիաիրավական  պատասխանատվությունը:

Քննարկումից պարզ է դարձել, որ օրենսդիրների նպատակն է տալ  հստակ սահմանումներ, թե ինչ է ատելության խոսքը, ինչ՝ զրպարտությունը:  Նախատեսվում է նաեւ տարանջատել բռնության կոչն ատելության խոսքից՝ բռնության կոչ պարունակող գրառումների համար պատասխանատվություն սահմանելով քրեաիրավական տիրույթում:  Արա Ղազարյանը թեեւ որոշ  վերապահումով, սակայն  հնարավոր է համարում մասնակիորեն քրեական պատասխանատվություն սահմանել այն ֆիզիկական անձանց համար, որոնք  դիտավորյալ եւ պարբերաբար   վիրավորանք եւ զրպարտություն են  տարածում ինտերնետ տիրույթում:  Պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկները՝ նշելով, որ  այս չափազանց բարդ ոլորտում  երկրները պայքարի տարբեր ուղիներ են ընտրել:

Աշխատանքային խումբն ակնկալում է, որ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանի քննարկմանը կներկայացնեն 2-3 ամիս հետո:

Նշվել է, որ ՄԶԱԾ հավանությանն արժանացած մյուս երկու թեմաների առնչությամբ  եւս աշխատանքներ են ընթանում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...