Տպել
06.09.2005
Օրենքի նախագծի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում ստեղծագործական միությունների նախագահների մասնակցությամբ քննարկվեց «Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եղան բազմաթիվ առաջարկություններ, որոնք վերաբերում էին ստեղծագործական միությունների գործունեության նկատմամբ պետական աջակցության երաշխիքներին, ստեղծագործական միության հիմնադիրներին, անդամներին, կառուցվածքային առանձնահատկություններին, հիմնադրման կարգին, կանոնադրությանը,  գրանցման կարգին, ստեղծագործական միության նախագահի պարտականություններին ու պատասխանատվությանը:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը գոհունակություն հայտնեց շահագրգիռ քննարկման եւ օգտակար դիտողությունների համար եւ հավաստիացրեց, որ դրանք կներառվեն նախագծում ու այն կդարձնեն ավելի ամբողջական:


06.09.2005
Վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են
Կհամագործակցեն ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքներըԱՄՆ «Sister Cities international» միջազգային կազմակերպության ղեկավարության եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ քննարկվեցինՀայաստանի եւ ԱՄՆ քաղաքների եւ մարզերի միջեւ համագործակցության զարգացման հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ...