Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ խորհրդի նիստը:
Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ, որոնց համաձայն Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի կազմում կընդգրկվի Շաքե Իսայանը, իսկ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խումբը Սերգեյ Բագրատյանի փոխարեն կղեկավարի Վահե Էնֆիաջյանը: Փոփոխություն է կատարվել նաեւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արտյոմ Ծառուկյանը: ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի որոշման մեջ փոփոխությամբ էլ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Միքայել Մելքումյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) սեպտեմբերի 14-15-ին՝ ժամը 09:30-12:30: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-2...
Հանձնաժողովի նիստում քննարկվել է դատավորի կենսաթոշակի չափի սահմանման հարցը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոն...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...