Տպել
11.09.2020
ԱԺ խորհուրդը յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկին ընդառաջ նիստ է գումարել
1 / 14

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ խորհրդի նիստը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ, որոնց համաձայն Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի կազմում կընդգրկվի Շաքե Իսայանը, իսկ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խումբը Սերգեյ Բագրատյանի փոխարեն կղեկավարի Վահե Էնֆիաջյանը: Փոփոխություն է կատարվել նաեւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արտյոմ Ծառուկյանը: ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի որոշման մեջ փոփոխությամբ էլ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Միքայել Մելքումյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: