Տպել
17.09.2020
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Արկադի Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդմոն Մարուքյանը կարեւոր է համարել արցախցի գործընկերների հետ սերտ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերությունների եւ այլ ոլորտներում: Խմբակցության ղեկավարը շեշտադրել է միջխորհրդարանական կապերի զարգացման շարունակականության անհրաժեշտությունն ու կարեւորությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը նույնպես կարեւորել է հայկական երկու պետությունների խորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերն ու միջոցառումները: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Արցախի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Երեւանում: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր եւս:



17.09.2020
Խորհրդարանը չի ընդունել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն երդվել են: ՍԴ նորընտիր դատավորները նաեւ շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահ...

17.09.2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հ...