Տպել
21.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ
1 / 1

«Հայաստանի Հանրապետության սիրելի' քաղաքացիներ, սիրելի' հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլեւ ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում:

Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում: Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը եւ մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության»,-ասված է խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում:


21.09.2020
Արարատ Միրզոյանը ՀՀ անկախության 29-ամյակի միջոցառումների շրջանակում այցելել է Եռաբլուր պանթեոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի միջոցառումների շրջանակում այցելել է Եռաբլուր պանթեոն: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախագահների, ՀՀ վարչապետի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ ծաղիկներ են խոնարհել ու հարգա...