National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
22.09.2020
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 25

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորներն ընդունել են արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում, ըստ որի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ:

Հիմնական զեկուցող,  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է մի շարք օրենքների՝ սեպտեմբերի 23-ին ուժի մեջ մտնելու ժամկետի հանգամանքով:

Ներկայացված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով շրջանառված ենթաօրենսդրական իրավական ակտերի քննարկման արդյունքում բացահայտվել են խնդիրներ՝ օրենքներով սահմանվող նոր կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաեւ նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն եւ անխափան իրագործելու հետ կապված: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ներկայացված օրենքներում եւ օրենքով ամրագրել մի շարք դրույթներ: Մասնավորապես առաջարկվում է գրասենյակի փոխարեն ստեղծել ծառայություն, օրենքի ուժով տալ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն եւ գործընթացի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր մշակելու համար սահմանել ժամկետի երկարաձգում՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը:

Փոխնախարարի խոսքով՝ փոփոխություններն օրենսդրական հիմք կապահովեն Կառավարության որդեգրած սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգի ներդրմանն ուղղված քաղաքականությունը վերջնակետին հասցնելու համար:

Ըստ Աննա Ժամակոչյանի՝ ՀՀ կառավարության ծրագրին համահունչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ եւ մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների  համալիր գնահատումը եւ դրա հիման վրա տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ այլ համալիր ծառայությունները:

Պատգամավորները կարեւորել են նախաձեռնության նպատակը, հետաքրքրվել ստեղծվելիք կենտրոնների տեղակայմամբ, անհրաժեշտ համարել սոցիալական ծառայությունների որակի բարելավումը, հետաքրքրվել կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հաստիքների կրճատմամբ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Ընդունելի համարելով «Մեկ պատուհան» ինստիտուտի ներդրման գաղափարը՝ պատգամավորը բարձրաձայնել է փոփոխության վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց մտահոգությունը: Խմբակցության ներկայացուցչի կարծիքով՝ համակարգը պատրաստ չէ «Մեկ պատուհան» ինստիտուտի ներդրմանը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մտահոգություններին: Նա նշել է, որ բարեփոխումների արդյունքում ներդրվելու են նպաստների նոր համակարգեր, իսկ կառուցվածքային փոփոխություններից հետո նախատեսվում է 135 հաստիքի կրճատում:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Օրվա ավարտին ներկայացված օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ են ներկայացվել: Պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է ձեռնպահ մնալ ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվող մեկ միասնական կառույցը համալիր սոցիալական ծառայության տեսքով հիմնելուց: Փոխնախարարը տեղեկացրել է, որ աշխատանքային կարգով քննարկվել է առաջարկը: Կառավարությունը դիտարկել է ստեղծվող բարեփոխումը գրասենյակի կարգավիճակով իրականացնելու հնարավորությունը եւ որոշել ընդունել առաջարկը: Գործադիրը, սակայն, այս դեպքում գործընթացի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր մշակելու ժամկետի երկարաձգման առաջարկ է ներկայացրել՝ 2021 թ. հունվարի մեկի փոխարեն սահմանելով ապրիլի մեկը: Փոխնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է բարեփոխման կարեւորությունը:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


22.09.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նույն օրը տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Սոցիալական աջակց...

22.09.2020
Քննարկվել են հեղինակային եւ հարակից իրավունքներին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոֆիա Հովսեփյանի եւ Արթուր Մանուկյանի նախաձեռնությամբ   սեպտեմբերի 22-ին  խորհրդարան  էին այցելել երգահան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Գուսան Հայկազունը, երգա...

22.09.2020
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:     ...

22.09.2020
Նիստ կգումարի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 414 դահլիճում արտահերթ նիստ կգումարի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը՝ հետեւյալ օրակարգով: ...

22.09.2020
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 334 դահլիճում կազմակերպվում է «Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS