Տպել
28.09.2020
Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ԱԺԽՈ-057-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած  օրակարգով:    
 


28.09.2020
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով  մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար  զոհված հայ քաջորդիների հիշատակը: Նի...

28.09.2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:...

28.09.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ին, Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...