National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
28.09.2020
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել
1 / 32

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել:

Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով  մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար  զոհված հայ քաջորդիների հիշատակը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ  խորհրդարանական բոլոր ուժերի՝ «Իմ քայլը»,  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ   Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հեղինակած «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընթերցել է հայտարարությունը: Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ:  

Մտքերի փոխանակության համար հերթագրված մոտ երկու տասնյակ պատգամավորները խստորեն դատապարտել են Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված՝ թուրքաադրբեջանական լայնածավալ եւ նպատակային ագրեսիան՝ միջազգային հանրությանը կոչ անելով  ագրեսոր Ադրբեջանի  հերթական  արկածախնդրությանը  տալ հստակ իրավաքաղաքական գնահատական՝ զերծ մնալով ընդհանրական կոչերից: Պատգամավորներից ոմանք անդրադարձել են  նաեւ  Արցախի Հանրապետության ճանաչման կարեւորությանը՝  հարցը համարելով  օրակարգային: Սա ժողովրդավարության եւ բռնապետության պայքար է, համոզմունք են հայտնել պատգամավորները՝ ընդգծելով,  որ հայ ժողովուրդն այս փորձությունից դուրս է գալու հաղթանակած, առավել միասնական եւ համախմբված:

Թուրքիայի եւ Ադրբեջանի այժմյան քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, համոզմունք  է հայտնել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ  պատերազմական հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ այն անձինք, որոնք կատարել են նման հանցագործություններ, մշտապես դատապարտվելու են, եւ դատապարտվելու են ոչ միայն Հայաստանում, այլեւ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում:  «Հիշեք, երբ էլ լինի, որտեղ էլ լինի, ինչպես էլ լինի՝ նոր Բենջամեն Ֆերենցները գալու են ձեր հետեւից, ցանկացած պատերազմական հանցագործություն  ստանալու է իր արժանի պատասխանը, չկա այլ տարբերակ, չկա այլ լուծում, սա է պայքարը մարդասիրության եւ մարդատյացության միջեւ»,-շեշտել է նա՝ մեջբերելով Նյուրնբերգի դատարանում  ԱՄՆ կողմից ներկայացված դատախազ, պետական մեղադրող Բենջամեն Ֆերենցի մեղադրական խոսքը՝ ուղղված նացիստ հանցագործին:

ՀՀ ԱԺ հայտարարությունը խորհրդարանն ընդունել է միաձայն՝ 118 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: 
 


28.09.2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:...

28.09.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ին, Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...

28.09.2020
Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ԱԺԽՈ-057-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am