ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին գումարել է հերթական նիստ՝ օրակարգում ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը, ինչն այսօր առավել արդիական է՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ:
Կառավարությունը նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի. փոխնախարարը հայտնել է, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է եւ համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փաթեթով առաջարկվում է օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «2020 թվականի սեպտեմբերի 1-ից» եւ «Մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «2022 թվականի հուլիսի 1-ից» եւ «Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը» բառերով: Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ:
Առաջին ընթերցմամբ քննարկված փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզակացությունը:
Քննարկված նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Արարատ Միրզոյանն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ստորագրած կարգադրությունը
ՀՀ ԱԺ նախագահն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին եւ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանին «Բիշքեկ գործուղելու մասին» ավելի վաղ ստորագրած կարգադրությունը: Հիշեցնենք, որ պատգամավորները ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում պիտի մասնա...
Հետաձգվել է օրենսդրական նախագծերի քննարկումը
ՀՀ Աժ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հիմնական զեկուցողների բացակայության պատճառով հետաձգել է ՀՀ Աժ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի,...
Օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված է եղել 3 օրենսդրական նախաձեռնություն: Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 9:30-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղումով: ...