National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
30.09.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին գումարել է հերթական նիստ՝ օրակարգում ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել  Բալայանն առաջին ընթերցմամբ  քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ   հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը, ինչն այսօր առավել արդիական է՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ:

Կառավարությունը նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի. փոխնախարարը հայտնել է, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է եւ համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

 Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փաթեթով առաջարկվում է  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «2020 թվականի սեպտեմբերի 1-ից» եւ «Մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «2022 թվականի հուլիսի 1-ից» եւ «Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը» բառերով: Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ:

Առաջին ընթերցմամբ քննարկված փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզակացությունը:

Քննարկված նախագծերը կընդգրկվեն  ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի  նախագծում:
 


30.09.2020
Արարատ Միրզոյանն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ստորագրած կարգադրությունը
ՀՀ ԱԺ նախագահն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին եւ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանին «Բիշքեկ գործուղելու մասին» ավելի վաղ ստորագրած կարգադրությունը: Հիշեցնենք, որ պատգամավորները ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում պիտի մասնա...

30.09.2020
Հետաձգվել է օրենսդրական նախագծերի քննարկումը
ՀՀ Աժ  առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հիմնական զեկուցողների բացակայության պատճառով հետաձգել  է ՀՀ Աժ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած «ՀՀ  աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի,...

30.09.2020
Օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված է եղել 3 օրենսդրական նախաձեռնություն: Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ...

30.09.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

30.09.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:...

30.09.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 9:30-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am